Ախտորոշում և բուժում Գերմանիայում

Ձեր ուղին դեպի առողջություն

Գերմանական ժամանակակից բժշկությունը բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ է ամբողջ աշխարհում: Գերմանիայի կլինիկաները և հիվանդանոցները հայտնի են երկրի սահմաններից դուրս, քայլում են ժամանակին համընթաց և աչքի են ընկնում իրենց իրազեկությամբ: Յուրաքանչյուր կլինիկա, լինի դա մասնավոր, թե համալսարանական հանրային, առաջարկում է պրոֆեսիոնալ մոտեցում բժշկական և վերականգնողական ինովացիոն տեխնոլոգիաներով: Այդ իսկ պատճառով տարեցտարի ավելանում է մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են հետազոտվել և բուժվել Գերմանիայում: Դա պայմանավորված է թե՛ Գերմանիայում բժշկական ծառայությունների բարձր մակարդակով, թե՛ եվրոպական երկրների համեմատությամբ ցածր գներով:

<<Յան Վոյաժ>> ընկերությունը, համագործակցելով, ՇտուտգարտիԹյուբինգենի կամ Ուլմի կլինիկաների հետ, պատշաճորեն կկազմակերպի Ձեր բուժումը Գերմանիայում:

Անհատական մոտեցում

Մեր գործում մեզ համար կարևոր սկզբունք է անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին: Ախտորոշման և բուժման հենց սկզբից մեր մասնագետները Ձեզ համար կկազմեն ախտորոշման, բուժման և վերականգնողական անհատական ծրագրեր և ամբողջությամբ կկազմակերպեն Ձեր կեցությունը Գերմանիայում:

Բուժման ավարտից հետո հիվանդներին կտրամադրվի բժշկական եզրակացությունների գրավոր թարգմանություն: Հարկ եղած դեպքում Ձեզ կաջակցեն Գերմանիայի վիզա ստանալու հարցում:

Գործող ծառայություններն են՝

  • Նախնական խորհրդատվություն (կոնսուլտացիա) անհրաժեշտ մասնագետի պատասխանատվությամբ
  • Բուժման անհատական ծրագիր
  • Սպառիչ տեղեկություններ բուժման արժեքի, տևողության և տեղի վերաբերյալ
  • Անհրաժեշտության դեպքում բոլոր տեսակի բժշկական փոխադրումներ, այդ թվում՝ նաև սանավիացիա (բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում)

Բուժման և պրոֆիլակտիկայի հետ մեկտեղ մենք առաջարկում ենք նաև հյուրանոցների և բնակարանների ամրագրում, տրանսֆեր, մեքենայի վարձակալում առանց վարորդի և վարորդով, ռեստորանների, թատրոնների և թանգարանների տոմսերի պատվիրում, ճանաչողական էքսկուրսիաներ պրոֆեսիոնալ գիդի հետ, շոպինգ:

Մենք Ձեզ առաջարկում ենք ստանդարտ Check-Up ծրագիր, որն իր մեջ ներառում է ինստրումենտալ և լաբորատոր հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են վաղ ախտորոշման համար:

Չափահասների հետազոտության հիմնական ծրագրեր Երեխաների հետազոտության ծրագրեր

Յան Վոյաժը առաջարկում է

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին

ԱՄԱՆՈՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՝ ԹԲԻԼԻՍԻ, ՄՑԽԵՏԱ, ՍԻՂՆԱՂԻ, ԿՎԱՐԵԼԻ, ԹԵԼԱՎԻ-ՏՈՒՐ 1 (31.12.2017-04.01.2018)

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմաթիվ անգամ լսել: Թբիլիսին Ձեզ խոստանում է ամանորյա Մանրամասն
Ավելին

Տուր դեպի Վրաստան 4 օր

Վրաստան 4 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, Մանրամասն
Ավելին