Առողջ մարմնում առողջ ոգի

<<Յան Վոյաժ>> ընկերությունն առաջարկում է բուժական 7-օրյա տուր դեպի Իսրայել: Տուրի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք անցկացնել անմոռանալի օրեր Իսրայելում՝ համատեղելով այն Ձեզ անհրաժեշտ բուժման հետ: 

Մեկնում Ամենօրյա, 7 գիշեր / 8 օր
Հյուրանոց Հերցլիա (7 գիշեր)
Էքսկուրսիաներ Թել Ավիվ-Յաֆֆո, Երուսաղեմ, Բեթղեհեմ
Հավելավճարով Հաճախորդի ընտրությամբ բժշկական փաթեթ
Նվեր ընկերության կողմից Ճանաչողական էքսկուրսիա՝ Թել Ավիվ-Յաֆֆո

Օր առաջին Ժամանում

Ժամանում Բեն Գուրիոնի օդանավակայան: Տեղափոխում Հերցլիա: Տեղավորում հյուրանոցում: Գիշերում Հերցլիայում:

Օր երկրորդ Հետազոտություն

Հետազոտություն բժշկական կենտրոնում: Գիշերում Հերցլիայում:

Օր երրորդ Ազատ օր կամ հետազոտություն: Ցանկության դեպքում լրացուցիչ էքսկուրսիաներ

Գիշերում Հերցլիայում:

Օր չորրորդ Թել Ավիվ – Յաֆֆո (կեսօրյա ճանաչողական էքսկուրսիա՝ նվեր Ադամանդային բիրժայի կողմից)

Հին Յաֆֆո. Զբոսանք մի քաղաքում, որտեղ քայլել են Ալեքսանդր Մակեդոնացին, Ռիչարդ Առյուծասիրտը և Նապոլեոնը: Թել Ավիվ. Իսրայելի մշակութային և զբոսաշրջային կենտրոն: Այցելություն Ադամանդային բիրժա, որն աշխարհի խոշորագույն բիրժաներից է: Մեկնում <<Դե Բիրս>> ընկերության հիմնադիր բարոն Օպենգեյմերի հիշատակին բացված <<Ալմաստից մինչև ադամանդ>> թանգարան. այց ցուցասրահ, որտեղ վաճառողները կօգնեն ձեռք բերել Իսրայելի աշխարհահռչակ ոսկերիչների զարդերը:

Օրվա երկրորդ կեսը ազատ ժամանակ: Գիշերում Հերցլիայում:

Օր հինգերորդ Ազատ օր կամ լրացուցիչ էքսկուրսիաներ

Գիշերում Հերցլիայում:

Օր վեցերորդ Բեթղեհեմ / Հին քաղաք Երուսաղեմ

Բեթղեհեմ. այցելություն Սուրբ երկրի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Քրիստոսի Ծննդյան եկեղեցի, Սուրբ Ծննդյան անձավ, Սուրբ Հիերոնիմոսի անձավ, Աստվածածնի հրաշագործ սրբապատկեր <<Բեթղեհեմյան>>: Երուսաղեմի պանորամա. Այց Քրիստոսի հարության վայրի՝ Էլեոնի լեռան վանքեր ու եկեղեցիներ, Գեթսեմանի այգի, որտեղ գտնվում է Սուրբ Աստվածածնի գերեզմանը: Հին քաղաք. քրիստոնեական թաղամաս: Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճար. հրեաների թաղամաս. Լացի պատ. հրեաների սրբավայրը, որտեղ մարդիկ Աստծուն ուղղված երկթողեր են թողնում: Մահմեդական թաղամաս. Մզկիթներ Ալ-Աքսա և Ժայռի Գմբեթ: Գիշերում Հերցլիայում:

Օր յոթերորդ Ազատ օր կամ լրացուցիչ էքսկուրսիաներ

Գիշերում Հերցլիայում:

Օր ութերորդ Մեկնում

Մեկնում: Տեղափոխում Բեն Գուրիոնի օդանավակայան

Ծանոթություն՝ էքսկուրսիաների կազմում հնարավոր են փոփոխություններ

Կապված հրեական տոների հետ՝ հետևյալ օրերին որոշ էքսկուրսիաներ տեղի չեն ունենա • 03.10 և 04.10 Յոմ Կիպուր (զղջման օր) • Թել Ավիվ-Յաֆֆո էքսկուրսիան չի իրականանում հետևյալ օրերին՝ 25.09, 26.09 և 09.10, 16.10

Տուրի (նախաճաշ) արժեքը 1 անձի համար դրամով

 Հյուրանոց
Ամսաթվեր
2 տեղանոց համարում 1 անձի գինը
1 տեղանոց համարում 1 անձի գինը
3 տեղանոց համարում 1 անձի գինը
Մինչև 12տ. Երեխան 2 չափահասների հետ
Ընթրիք

3*

Tadmor

17.10.14-28.02.15

293.000

436.500

283.000

 

95.000

235.000

3* Sup — 4*

Sharon

08.10.14-28.02.15

453.000

693.000

440.000

363.000

124.000

Եթե տուրի օրերը չեն համընկնում նշված օրերի հետ, ուղարկել հարցում

Փաթեթի արժեքը ներառում է՝

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Կեցությունը Ձեր ընտրած հյուրանոցում
  • Մեկանգամյա կամ երկանգամյա սնունդ
  • Ռուսերենով անցկացվող խմբային էքսկուրսիաներ
  • Նվերներ ընկերության կողմից

Փաթեթի արժեքը չի ներառում՝

  • Ավիատոմս
  • Իսրայելի վիզա (անհրաժեշտության դեպքում)
  • Բժշկական ապահովագրություն
  • Լրացուցիչ էքսկուրսիաներ
  • Բժշկական սպասարկում
  • Թեյավճարներ
Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: -
Գին: 235000 AMD
Երկիր: Իսրայել
Սեզոններ:
Տեւողություն 8/7
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին

ԱՄԱՆՈՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՝ ԹԲԻԼԻՍԻ, ՄՑԽԵՏԱ, ՍԻՂՆԱՂԻ, ԿՎԱՐԵԼԻ, ԹԵԼԱՎԻ-ՏՈՒՐ 1 (31.12.2017-04.01.2018)

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմաթիվ անգամ լսել: Թբիլիսին Ձեզ խոստանում է ամանորյա Մանրամասն
Ավելին

Տուր դեպի Վրաստան 4 օր

Վրաստան 4 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, Մանրամասն
Ավելին