Արզնի առողջարան

ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Արզնի

Արզնի առողջարանային համալիրը գտվում է Արզնիի հրաշագեղ բնության գրկում: Այն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ մեկտեղանոց և երկտեղանոց սենյակներ` համալրված անհրաժեշտ պարագաներով: Այստեղ ձեզ սպասում է ջերմ և հյուրընկալ մթնոլորտ:
Առողջարանն առաջարկում է զանազան բուժական պրոցեդուրաներ` լոգանքներ, կավաբուժություն, ջրաբուժություն, մանուալ թերապիա, ինհալատորիում և թթվածնաթերապիա, ասեղնաբուժություն, աղիքային և ստամոքսային լվացում և այլն:
Ազատ ժամերին հյուրերը կարող են օգտվել լողավազանից, այցելել կինոդահլիճ կամ մարզասրահ, խաղալ բիլիարդ, թենիս կամ շախմատ: Առողջարանի տարածքում գործում են նաև մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի խաղադաշտեր:

Գինը ներառում է երեքանգամյա սնունդ, բոլոր բուշումները և ԱԱՀ: