Կրիստալ Հյուրանոց և Սպա

Վրաստան, Բորժոմիի շրջան, Բակուրիանի գյուղ, Դիդվելի ճոպանուղու հարևանությամբ

Կրիստալ Հյուրանոց և Սպա  բացվել է  2013  թվականին և հանդիսանում է միակ Սպա կենտրոնը Բակուրիանիում: Շքեղ ներքին կառուցվածքը, եվրոպական հարմարավետուրյան մթնոլորտը, բարձրակարգ սպասարկումը և հյուրասիրությունը կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ այցելուին: Հյուրանոցը Դիդվելի ճոպանուղուց գտնվում է  ընդամենը 1 կմ հեռավորության վրա և շրջապատված է անտառներով ու սարերով: Հյուրանոցի տարածքում կա անվճար ավտոկայանատեղի և խաղահրապարակ: Հյուրանոցից անվճար ուղևորափոխադրում է իրականացվում Դիդվելի ճոպանուղի և հակառակը:

Գինը ներառում է երեքանգամյա սնունդ և ԱԱՀ: