Հայաստան և Արցախ 11 օր

Այս համակցված տուրը նախատեսում է այցելություն Հայաստանի և  Արցախի կարևորագույն պատմամշակութային և տեսարժան վայրեր: Այս յուրօրինակ ծրագիրը Ձեզ կպարգևի աննկարագրելի դրական լիցքեր և կթողնի անմոռանալի տպավորություն:

Գիշերը ժամանում Երևան: Տեղավորում «Անի պլազա» հյուրանոցում: Օր 1-ին     Երևան

Նախաճաշ: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Ճաշ «Լիբանան» ռեստորանում: Շրջայց  Օպերայի  և Հյուսիային պողոտայի տարածքում: Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և պատկերասրահ: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Ընթրիք «Մեր գյուղ» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում: 

Օր 2-րդ     Էջմիածին/ Սարդարապատ/ Զվարթնոց/ Երևան

Նախաճաշ: Մեկնում Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը: Կիրակի օր լինելու դեպքում մասնակցություն պատարագի, այնուհետև այց գանձերի թանգարան, որտեղ պահվում են բազմաթիվ մասունքներ: Դրանցից կարևոր նշանակություն ունեն երեքը` Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Ս. Նոյյան Տապանից մի բեկոր:  Մեկնում  Սարդարապատի հուշահամալիր` նվիրված 1918 թ մայիսի 22-28 Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Ճաշ Սարդարապատում: Այց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:  Երևան վերադառնալիս այց  Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան (7-րդ դար):  «Զվարթնոց» նշանակում է երկնային  զինվորների (զվարթունների կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սբ. Գրիգորին տեսիլքի  ժամանակ: Զվարթնոցը Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից եկեղեցիների հետ միասին 2000 թվականից հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության մաս: Ժամանում Երևան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Աֆրիկյաններ»  ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 3-րդ  Խոր Վիրապ/ Նորավանք/ Քարահունջ/ Խնձորեսկ/ Գորիս

Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր:  Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքների շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, 301թ քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Մեկնում Նորավանքի միջնադարյան վանահամալիր, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Վանահամալիրը հավակնում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ճաշ Նորավանքում: Այց Քարահունջ: Ենթադրվում է, որ այս վայրը հին աստղադիտարան է եղել, որի միջոցով հետևել են աստղերի շարժմանը և եղանակին: Քարահունջը նման է անգլիական Սթոունհենջին: Այցելություն Խնձորեսկի կամուրջ: Մեկնում Գորիս: Ընթրիք և գիշերում  «Քրիստի» հյուրանոցում:

Օր 4-րդ  Գորիս / Շուշի/ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի/ Կանաչ ժամ/ Տնջրի/ Ամարասի վանք/ Ստեփանակերտ

Նախաճաշ: Մեկնում Շուշի, այցելություն Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Եկեղեցին կառուցվել է 1868-1887 թթ.-ին։ Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։ Ապա այց Կանաչ ժամ եկեղեցի: Ճաշ: Այցելություն 2033 տարեկան Տնջրի ծառ: Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել` որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Այց Ամարասի վանք, որը  հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը  IV դ սկզբին։  V դ սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը: Վանքը կառուցված է հարթ տեղանքում, ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ: Վանքը շրջապատում են հսկայական բարձր պարիսպներ: Բակի կենտրոնում գտնվում է Ս. Գրիգորիս եռանավ բազիլիկը։ Եկեղեցու խորանի տակ գտնվում է Ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը: Վերադարձ Ստեփանակերտ:  Ազատ երեկո: Ընթրիք: Գիշերում  «Հեղնար» հյուրանոցում

Օր 5-րդ     Գանձասար/ Ասկերանի բերդ/ Տիգրանակերտ/ Ստեփանակերտ / Ստեփանակերտի շուկա/ Պատերազմի թանգարան

Նախաճաշ: Մեկնում Մարտակերտի շրջան, այցելություն Գանձասարի վանական համալիր: Այս առանձնահատուկ տաճարը միջնադարյան հայ ճարտարապետության գանձերից է: Այն նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտչին: Ըստ պատմական փաստերի` Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։ Այց Ասկերանի բերդ, որը գտնվում է Կարկառ գետի ստորին հատվածում: Մեկնում Տիգրանակերտ` հիմնադրված Տիգրան Մեծի կողմից մ.թ.ա 70 թվականին: Պեղումները սկսվել են 2005 թվականին: Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Վերադարձ Ստեփանակերտ: Ճաշ: Այց Ստեփանակերտի շուկա, ապա Պատերազմի թանգարան: Ազատ երեկո: Ընթրիք: Գիշերում  «Հեղնար» հյուրանոցում

Օր 6-րդ  Ստեփանակերտ/ Տաթևի վանահամալիր / Ջերմուկ

Նախաճաշ: Մեկնում Տաթևի միջնադարյան վանահամալիր: Այն հիմնադրվել է 4-րդ դարում և եղել  հոգևոր-մշակութային կենտրոն: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ 9-րդ դ. վերջին և 10-րդ դ. սկզբին: Բակի կենտրոնում կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ճաշ «Տաթևատուն»: Ռեստորանում: Մեկնում քաղաք Ջերմուկ: Շրջայց Ջերմուկում: Ընթրիք և գիշերում Ջերմուկի  «Նաիրի» հյուրանոցում: 

Օր 7-րդ   Վարդենյաց լեռնանցք/Նորադուզի խաչքարեր/ Հայրավանք/Սևանավանք/ Հաղարծնի վանահամալիր/Վանաձոր

Նախաճաշ: Մեկնում Վարդենյաց լեռնանցք: Այցելություն Նորադուզի հնագույն խաչքարեր: Սա Հայաստանում խաչքարերի ամենամեծ համալիրն է (728 խաչքար): Ամենահին խաչքարը թվագրվում է 996 թվականին: Տեղական առասպելը պատմում է, որ գյուղացիները, ցանկանալով հետ մղել թեմուրյան հարձակումները, խաչքարերի վրա դրել են գլխարկներ և թրեր: Հեռվից խաչքարերը նմանվում էին զինվորների և ստիպում էին թշնամուն փախչել: Ապա այց Հայրավանք: Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին գործել է մինչև XIX դ։ 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել: Մեկնում Սևան: Ճաշ թերակզում: Այց Սևանավանք,  որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305թ.-ին։ Մեկնում Դիլիջան` Հաղարծնի վանահամալիր: Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն: Մեկնում Վանաձոր: Ընթրիք և գիշերում  «Թեժ լեռ» հյուրանոցում

Օր 8-րդ Օձուն/ Սանահին/Հաղպատավանք/ Ախթալայի վանական համալիր/ Գյումրի

Նախաճաշ: Մեկնում Օձուն: Այց տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը 1-ին դարի կառույց է՝ հիմնադրված Թովմա առաքյալի կողմից:  Մեկնում Սանահին: Վանական համալիրը (10-րդ դար)  հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ 10-11-րդ դարերին եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց, դրան կից հարուստ գրադարան: 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ճաշ:  Այնուհետև այց Հաղպատի միջնադարյան վանական համալիր: Հաղպատավանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանական համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարյան հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը: Հիմնադրվել է 10-րդ դարում: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Շարունակելով ուղին այցելություն Ախթալայի պարսպապատ վանական համալիր (10-րդ դար), որում ներդաշնակ միահյուսված են հայկական, վրացական ու բյուզանդական  ճարտարապետության տարրերը։  Մեկնում  Գյումրի: Ընթրիք և գիշերում «Արաքս» հյուրանոցում:

Օր 9-րդ    Գյումրի/ Հառիճավանք/ Տառերի պուրակ/ «Սուրբ Խաչ»/Սաղմոսավանք/ Ամբերդ/ Բյուրական

Նախաճաշ: Շրջայց Գյումրիում: Մեկնում Հառիճավանք: Մեկնում  «Սուրբ Խաչ»  կոթող, որի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության նշանակալից իրադարձությունները: «Սուրբ Խաչ» կոթողի բարձրությունը 33 մետր է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը: Այն բաղկացած է 1712 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Նախատեսվում է ամեն տարի «Սուրբ Խաչի» վրա տեղադրել այդ տարին խորհրդանշող ևս մեկ խաչ: Կից գտնվում է նաև Տառերի պուրակը: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին: Մեկնում Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի կիրճի եզրին և կառուցվել է 13-րդ դարում: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից: Ժամանում  «Ամբերդ»  հյուրանոց: Ճաշ: Այցելություն Ամբերդ ամրոց: Ժամը 22:00 այցելություն Բյուրականի աստղադիտարան՝ աստղերի դիտում: Ընթրիք և գիշերում «Ամբերդ»  հյուրանոցում:

Օր 10-րդ Գեղարդ/ Գառնի / Երևան / Վերնիսաժ / Ծիծեռնակաբերդ

Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր (4-րդ դարի սկիզբ)` կերտված միակուռ ժայռից: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին Գրիգոր Լուսավորչի կողմից:  Հոգևոր երաժշտության ունկնդրում եկեղեցու մատուռում, որը հայտնի է իր անզուգական ակուստիկայով: Ապա ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար` կառուցված 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Ճաշ Գառնիում: Վերադարձ Երևան: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան: Հուշահամալիրը կառուցվել է 1966-1967 թթ: Կառույցն իրենից ներկայացնում է 44 մետր բարձրությամբ սյուն և 12 քարե սալերից բաղկացած շրջագիծ, որի կենտրոնում վառվում է 1915 թվականին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կրակը: Այց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: 1995-ին հուշահամալիրի տարածքում բացված ստորգետնյա թանգարանում կարելի է տեղեկություններ գտնել 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների, այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Ազատ ժամանակ:  Ընթրիք «Թումանյան խինկալի» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում: 

Օր 11-րդ  Երևան 

Նախաճաշ: Ազատ օր Երևանում: Ճաշ «Մեր թաղ» ռեստորանում: Հրաժեշտի գալա «Փարվանա» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում: 

Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան: Մեկնում:

  •  
Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: -
Գին:
Երկիր: Հայաստան, Արցախ
Սեզոններ:
Տեւողություն 11/12
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿO-ի աչքերով 6 օր

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքերով տուրը ընդգրկոււմ է վեցօրյա շրջագայություն Հայաստանի տեսարժան վայրերով: Այս տուրի ընթացքում Դուք Մանրամասն
Ավելին

Հայկական խոհանոցի գաղտնիքները

Հայկական խոհանոցի գաղտնիքները գաստրոնոմիկ տուրը նախատեսված է համեղ ուտեստների և խորտիկների սիրահարների համար: Մանրամասն
Ավելին