Հորդանանի գաղտնիքները

Հորդանանը Մերձավոր Արևելքի երկրների թվում ամենից շատ գեղատեսիլ և դիտարժան վայրեր ունեցող երկիրն է` սկսած իր մայրաքաղաք Ամմանից մինչև Մեռյալ ծովի ափեր և այլ պատմական վայրեր:

Հորդանանը շատերի համար սկսվում և ավարտվում է Պետրայով` նաբատեական թագավորության հնադարյան ժայռափոր քաղաքով: Դա ճշմարտության մի մասն է:

Օր 1 Ամանի օդանավակայանից ժամանում Մեռյալ ծով
Ժամանում «Թագուհի Ալիա» օդանավակայան: Դիմավորում և տեղափոխում Մեռյալ ծովի հյուրանոց: Գիշերում հյուրանոցում:

Օր 2 Մեռյալ ծով – Մադաբա – Նեբո լեռ – Բեթանիա – Մեռյալ ծով

Նախաճաշ: 10:00 մեկնում Մադաբա, որը հայտնի է իր բյուզանդական և Օմայյան խճանկարներ, մասնավորապես Սուրբ Երկրի խճանկարային քարտեզը: Մադաբայի խճանկարային քարտեզը, որը մեր թվարկության 6-րդ դարի Երուսաղեմի քարտեզն է, պահպանվել է Սուրբ Գևորգ հունական օրթոդոքս եկեղեցու միջանցքում: Քարտեզը բաղկացած է 2 միլիոն գունավոր քարերից և պատկերում է բլուրներն ու հովիտները, Պաղեստինի և Նեղոսի Դելտայի քաղաքներն ու գյուղերը: Այս քարտեզը տրամադրում է կարևոր մանրամասներ 6-րդ դարի Իսրայելի մասին մինչ նրա քանդումն ու վերակառուցումը 70թ.:

Մեկնում Նեբո լեռ՝ այն վայրը, ուր գնաց Մովսեսը մինչև իր մահը Երանելի երկիրը տեսնելու համար: Այստեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Հորդանանի հովիտ և Մեռյալ ծով:

Մեկնում Բեթանիա՝ այն վայրը, որտեղից Եղիան համբարձվեց երկինք, որտեղ քարոզում և մկրտում էր Հովհաննես Մկրտիչը և որտեղ մկրտվեց նաև Հիսուս Քրիստոսը՝ սկսելով իր քարոզչությունը: Բեթանիայում գտնվել է 3-րդ դարի հնագույն մի կառույց, որը հայտնի է որպես հնագույն քրիստոնյաների «աղոթելու վայրը» ամբողջ աշխարհում:

Այցելություն անձավի մեջ կառուցված եկեղեցի, որտեղ, ըստ բյուզանդական աղբյուրների, ապրել է Հովհաննես Մկրտիչը: Անձավից ջուր է հոսում, որը հավանաբար օգտագործվել է Հովհաննես Մկրտչի կողմից մկրտության համար:

Վերադարձ Մեռյալ ծով: Գիշերում հյուրանոցում:

Օր 3 Մեռյալ ծով – Պետրա – Մեռյալ ծով

Նախաճաշ: 09:00 մեկնում Նաբատեայի թագավորության մայրաքաղաք Պետրա: Պետրան գրանցված է Համաշխարհային Ժառանգության նոր 7 հրաշալիքների ցանկում. քաղաքն ամբողջությամբ կերտված է հսկայական կարմիր ժայռերով լեռան մեջ, որոնք էլ քաղաքին տվել են «Կարմիր վարդերի քաղաք» անունը: Շրջայց քաղաքում: Այցելություն 1200մ երկարություն ունեցող, Սիկ զարմանահրաշ, խոր և նեղ կիրճը, որն առաջացել է մինչև 80 մետր վեր բարձրացող ժայռերից: Սիկ կիրճն ամբողջությամբ տեսնելու համար պետք է անցնել Էլ Խազնե («Գանձ») տաճարի միջով: 43մ բարձրությամբ և 30մ երկարությամբ յուրօրինակ կառույցն ամբողջությամբ կերտված է ժայռի մեջ: Արաբերենից թարգմանաբար Էլ Խազնե նշանակում է գանձարան: Շարունակելով ճանապարհը՝ այցելություն Ֆասադների փողոցի վրա գտնվող թատրոն, որը նման է հռոմեական կառույցի, բայց կառուցվել է Նաբատեացիների կողմից 1-ին դարում: Այն ամբողջությամբ կերտված է ամուր ժայռի մեջ, բացառությամբ դիմացի հատվածի, որը առանձին կառուցվել է ավելի շուտ և տեղավորում էր 3.000 մարդ: Այժմ այն ընդլայնվել է և կարող է տեղավորել մոտ 7.000 մարդ:

Վերադարձ Մեռյալ ծով: Գիշերում հյուրանոցում:

Օր 4 Մեռյալ ծով – Շրջայց Ամանում – Ջերաշ – Մեռյալ ծով

Նախաճաշ: 10:00 մեկնում Աման: Շրջայց մայրաքաղաքով: Շրջայցի ընթացքում Դուք կբացահայտեք Հաշիմյան թագավորության մշակույթն ու արժեքները, կայցելեք նրա պատմական կենտրոնը, միջնաբերդը, հռոմեական ամֆիթատրոնը, հին մզկիթները, պատկերասրահներն ու խանութները, ինչպես նաև ժամանակակից կենտրոնը, որը քաղաքը բաժանում է երկու մասի և նրան առանձնահատուկ է դարձնում: Մեկնում Ջերաշ՝ Հռոմեական կայսրության շքեղությունը, որը հռոմեական ճարտարապետության ամենամեծ և ամենալավ պահպանված վայրն է ամբողջ աշխարհում (Իտալիայից բացի): Այս քաղաքը հատկապես դիտարժան է իր սյունազարդ փողոցներով, վեր խոյացող տաճարներով, գեղեցիկ թատրոններով, ընդարձակ հրապարակներով, բաղնիքներով, շատրվաններով և աշտարակներից ու դարպասներից կառուցված քաղաքային պարիսպներով:

Վերադարձ Մեռյալ ծով: Գիշերում հյուրանոցում:

Օր 5 Մեռյալ ծով

Նախաճաշ: Հանգիստ Մեռյալ ծովի ափին, որը աշխարհի ամենատպավորիչ բնական լանդշաֆտներից է: Այն երկրագնդի ամենացածր կետն է և բնական աղերի ամենահարուստ աղբյուրը ամբողջ աշխարհում, որն ունի հազարավոր տարիների ընթացքում կուտակված հրաշալի գանձեր: Ազատ ժամանակ լողալու և աղի ջուրը վայելելու համար: Գիշերում հյուրանոցում:

Օր 6 Մեռյալ ծով – Ժամանում Նախաճաշ: Տեղափոխում «Թագուհի Ալիա» օդանավակայան:

1 անձի գինը երկտեղանոց համարում ` սկսած 330.000 դրամից 

Մինչև 6 տարեկան երեխաները կիսում են սենյակը ծնողների հետ (առանց հավելյալ մահճակալի, անվճար)

6-12 տարեկան երեխաները կիսում են սենյակը ծնողների հետ (1 հավելյալ մահճակալի համար 50% զեղչ)

Գինը ներառում է՝

  • Բոլոր տրանսֆերները
  • Կեցությունը Մեռյալ ծովի հյուրանոցում նախաճաշով(5 գիշեր)
  • Մուտքի տոմսեր (Հնագիտական զբոսայգի, Սուրբ Առաքելոց եկեղեցի, Նեբո լեռ, Բեթանիա, Պետրա, Հնագիտական թանգարան և միջնաբերդ, Ժողովրդական թանգարան, Հռոմեական ամֆիթատրոն, Ջերաշ հնագիտական վայր և թանգարան)
  • Կարճաժամկետ ձիավարություն Պետրայում
  • Վիզայի աջակցություն

Գինը չի ներառում՝

  • Ավիատոմս
  • Անձնական ծախսեր (խմիչք, հեռախոս, լվացքատուն)
  • Ճաշ և ընթրիք
  • Գիդի ծառայություն
  • Առողջության ապահովագրություն
  • Մեռյալ ծովի ՍՊԱ կամ բուժական ծառայություններ
  • Հորդանանի վիզա
Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 16.03.2015 - 23.12.2015
Գին: 330000 AMD
Երկիր: Հորդանան
Սեզոններ:
Տեւողություն 6/5
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին

Տուր-Վրաստանը արևելքից արևմուտք 6 օր

Վրաստան արևելքից արևմուտք 6 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել ամբողջ Վրաստանի մի ծայրից մյուսը՝ Մանրամասն
Ավելին

Տուր դեպի Վրաստան 4 օր

Վրաստան 4 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, Մանրամասն
Ավելին