Մեկօրյա տուր դեպի Թբիլիսի-Մցխետա՝ Ջվարի-Շիո-Մգվիմե

Միացեք YAN Voyage ընկերության կողմից պարբերաբար իրականացվող  Թբիլիսի-Մցխեթա՝  Ջվարի-Շիո-Մգվիմե մեկօրյա տուրին և Ձեր այցը Թբիլիսի կդառնա անմոռանալի: Տուրի ընթացքոմ Դուք հնարավորություն կունենաք բացահայտել Թբիլիսիի մշակությաին և պատմական վայրերն ու հուշարձանները, ծանոթանալ Թբիլիսիի հայկական ժառանգությանը, ինչպես նաև կհամտեսեք վրացական խոհանոցի ուտեստները:

                  Մեկօրյա տուր դեպի Թբիլիսի-Մցխետա՝

06.00- Մեկնում դեպի Վրաստան և այց  Ջվարի վանք , որը ավելի հայտնի է ռուս մեծ գրող Մ. Լերմոնտովի «Մտկվարի» պոեմից: Ջվարիից հետո կայցելենք Շիո-Մգվիմե վանական համալիր որի պատմությունը կապված է 13 ասորի վանականներից մեկի հետ: Այս ամենը տեսնելուց հետո կայցելենք Վրաստանի նախկին մայրաքաղաք և հոգևոր կենտրոն Մցխետա, որտեղ գտնվում է Սվետիցխովելի մայր տաճարը, որը քրիստոնեության ընդունումից ի վեր  Վրաստանի գլխավոր հոգևոր կենտրոնն է:
Այս ամենից հետո ճաշ և մեկնում Թբիլիսի:

Թբիլիսիում կլինենք՝
Թբիլիսիի հայկական պանթեոնում՝ Խոջիվանքում, որտեղ ամփոփված են Րաֆֆու, Հովհ. Թումանյանի, Մուրացանի, Ծերենցի, Ջիվանու, Նար-Դոսի, և ավելի քան երեսուն հայ երախտավորների  աճյունները:
Կայցելենք Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր մայր տաճար Սամեբայում, որը գտնվում է Թբիլիսիում, Սուրբ Իլյայի բլուրին։
Այցելություն Նոր Էջմիածին և Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցիներ:
Կզբոսնենք Հավլաբար և Շարդեն թաղամասերում:
Կանցնենք Լեսելիձե փողոցով և Խաղաղության կամրջով :
Ճոպանուղով կբարձրանանք Նարիկալա ամրոց, որտեղից բացվում է մայրաքաղաքի հրաշալի տեսարանը:
Զբոսանք Թբիլիսիի հին կենտրոնով:
Երեկոյան վերադարձ Երևան:

 

Յան Վոյաժը առաջարկում է

Երկօրյա տուր ԹԲԻԼԻՍԻ – ՍԻՂՆԱՂԻ

<<Յան Վոյաժ>> ընկերությունը ներկայացնում է ԹԲԻԼԻՍԻ - ՍԻՂՆԱՂԻ երկօրյա տուրը: Տուրի ընթացքում նախատեսվում են հետևյալ Մանրամասն
Ավելին

ԱՄԱՆՈՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՝ ԹԲԻԼԻՍԻ, ՄՑԽԵՏԱ, ՍԻՂՆԱՂԻ, ԿՎԱՐԵԼԻ, ԹԵԼԱՎԻ

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմաթիվ անգամ լսել: Թբիլիսին Ձեզ խոստանում է ամանորյա Մանրամասն
Ավելին