Chateau Kvareli

Վրաստան,Կախետիա, ք. Կվարելի:

Հյուրանոցը  գտնվում է Կովկասյան լեռների ստորոտին՝ Ալազանիի հարթավայրում գտնվող Կվարելի քաղաքի կենտրոնում: Հյուրանոցը շրջապատված է բազմաթիվ հետաքրքիր վայրերով, ինչպիսիք են թանգարաններ, եկեղեցիներ և պատմական հուշարձաններ: Հյուրերը կարող են վայելել ալազանյան դաշտավայրի լավագույն գինիները, ծանոթանալ ժամանակակից և ավանդական գինեգործության մեթոդներին՝ հյուրանոցի հարևանությամբ գտնվող Կինձմարաուլի և Սապերավի գինիների գործարանում, որտեղ իրականցվում է նաև գինիների համտեսում: Հյուրանոցում կեցության ժամանակ հնարավորություն կունենաք վայելելու բացօթյա ռեստորանի և սրճարանի բակում Ձեր աչքի առաջ պատրաստվող վրացական խոհանոցի լավագույն ուտեստները ինչպես նաև վրացական հայտնի Չաչա օղին: Այս ամենը միասին ստեղծում են աննկարագրելի մթնոլորտ Ձեր հանգիստը անմոռանալի դառձնելով:

Ցանկության դեպքում կարող ենք իրականացնել ուղևորափոխադրումը և էքսկուրսիաներ Կախեթիայի շրջանում:

Սենյակում առկա են՝
* Փոքր պատշգամբ է 3-րդ հարկում
* Օդորակիչ և ջեռուցման համակարգ
* Մինի-բար
* Մեկական շիշ Կինձմարաուլի գինի
* Պլազմային էկրանով հեռուստացւյց և արբանյակային հեռուստաալիքներ
* Բարձր արագությամբ ինտերնետ հասանելիության և այլն:

 Մեկտեղանի       24.000 դրամ
 Երկտեղանի       32.000 դրամ
 Երեքտեղանի       35.000 դրամ