Royal Batoni

Վրաստանի, Կախետիա շրջան, Իլիա լիճ:

 Royal Batoni հյուրանոցը գտնվում է Պատմական Վրաստանի Կախեթիայի շրջանում, Իլիա լճի շրջակայքում, Կվարելի լեռների և Դուրուջի գետի միջև, որտեղ Ձեզ սպասվում է անմոռանալի հանգիստ բացօթյա լողավազանով, մարզասրահով, երեխաների համար նախատեսված խաղասրահով, հարմարավետ սենյակներով, ռեստորանով, Lounge bar-ով և բացօթյա սրճարանից դեպի Իլիա լիճը և Ալազանիի հարթավայրը բացվող գեղեցիկ տեսարանով: Royal Batoni հյուրանոցում հյուրերը հնարավորություն ունեն այցելելու հնագույն պատմական վայրեր, վայելել ձկնորսություն, Հեծանվավազք, օգտագործել՝ թենիսի, վոլեյբոլի, բասկետբոլի  և ֆուտբոլի դաշտերը, մասնակցել վրացական ուտեստների պատրաստման ընթացքին  և ճաշակել վրացական  լավագույն ‪‬Կինձմարաուլի և Սապերավի գինիները: Այստեղ հնարավոր է նաև կազմակերպել  հարսանիքներ, կորպորատիվ հավաքույթները և այլ միջոցառումներ:

1 գիշերակացի արժեքը 2 անձի համար ՝

 “YAN Voyage”-ի միջոցով ամրագրելու դեպքում   115$-ին համարժեք դրամ
 Հյուրանոցի միջոցով ամրագրելու դեպքում  125$-ին համարժեք դրամ

Գինը ներառում է՝
* նախաճաշ
* արբանյակային հեռուստացույց
* wi-fi
*օդորակիչ
* հիգիենայի պարագաներ
* մինի բար
* լողավազան
* ԱԱՀ