Օդապարիկով թռիչքներ Հայաստանում

<Յան Վոյաժ> ընկերությունը Ձեզ է ներկայացնում օդապարիկով թռիչքներ
Հայաստանում: Օդապարիկը, որպես օդանավ գրանցված է քաղաքացիական
ավիացիայում, իսկ հմուտ օդաչուն ունի միջազգային օդաչուի որակավորում
և համապատասխան լիցենզիա: Թռիչքները կատարվում են բացառապես
քաղ.ավիացիայի թույլտվությամբ և հսկողությամբ: Օդանավը և թռիչքի
բոլոր մասնակիցները ապահովագրված են արտասահմանյան հուսալի
ապահովագրական ընկերությունում: Թռիչքներ հնարավոր է կատարել, արևածագից
1-2 ժամ հետո կամ մայրամուտից 2-3 ժամ առաջ: Ծրագիրը տևում է 4-5 ժամ՝
որից բուն թռիչքի տևողությունը 1 ժամ է, մինչև 1000 մ բարձրությամբ:

Ծրագիրը ներառում է`
1. Տեղափոխություն թռիչքի վայր, և վերադարձ Երևան (4 հոգանոց սպասարկող անձնակազմը կմոտենա քաղաքի կենտրոնում գտնվող ցանկացած վայր, և պատվիրատուներին կուղեկցի նախապես պլանավորված թռիչքի վայր` բարձրակարգ 8 հոգու համար նախատեսված միկրոավտոբուսով):
2. Թռիչքի մասնակիցները կմասնակցեն նաև օդապարիկի թռիչքի պատրաստմանը, որը տևում է մոտ 30 րոպե:
3. Բուն թռիչքը տևում է մոտ 1 ժամ (40-90 րոպե` կախված քամու ուղղությունից և արագությունից): 4. Ամբողջ թռիչքի ընթացքում կատարվում է GOPRO նկարահանում, որ տրամադրվում է պատվիրատուներին:
5. Թռիչքից հետո կատարվում է օդագնացի պատվոգրի հանձնման արարողություն՝  հետաքրքիր արարողակարգով:

Ծրագրը ներառում է նաև  հյուրասիրություն, զովացուցիչ ըմպելիքներ, տաք սուրճ, իսկ վայրէջքից հետո շամպայն և քաղցրավենիք: Թռիչքի ընթացքում ուղևորների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 230կգ-ը: Անչափահաս երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները: Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում թռիչքը տեղափոխվում է այլ օր:

ԳՆԱՑՈՒՑԱԿ

Եղվարդ-Արզնի

Հրազդան-Սևան

Ապարանի ջրամբար

Գառնի-Գեղարդ

Գորիս-Տաթև

Օձուն-Ստեփանավան

 

1անձը

90.000

90.000

90.000

———-

———

———————–

ՀՀ դրամ

2անձը

160.000

170.000

170.000

200.000

———

 

ՀՀ դրամ

3անձը

220.000

225.000

225.000

250.000

300.000

300.000

ՀՀ դրամ

4անձը

290.000

300.000

300.000

320.000

360.000

360.000

ՀՀ դրամ

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: -
Գին: 90000 AMD
Երկիր:
Սեզոններ:
Տեւողություն
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան (Կարս, Վան, Անի)

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան տուրը ներառում է միաժամանակ այց Արևմտյան Հայաստանի Մանրամասն
Ավելին

4-րդ բարդության

4-րդ բարդության արշավը ներառում է 15-օրյա քայլարշավային ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում, վերելք Բիբլիական Արարատ Մանրամասն
Ավելին

Տուր Հայաստան և Վրաստան 5 օր

Տուր Հայաստան և Վրաստան 5 օրյա համակցված ծրագիրը Ձեզ է ներկայացնում համակցված Հայաստան և Վրաստան Մանրամասն
Ավելին