2-օրյա տուր դեպի Կախեթի` Սիղնաղի,Կվարելի,Թելավի + Թբիլիսի

  Դուք հավանաբար եղել եք սիրո քաղաք Սիղնաղիում, հմայվել Ձեր առջև բացվող գեղեցիկ հարթավայրի բնապատկերով և միշտ ցանկացել եք իջնել Կախեթիա շրջանի Ալազանի հարթավայրը: Yan Voyage ընկերությունը Ձեզ ընձեռում է այդ հնարավորությունը՝ այցելել Սիղնաղիի և Կովկասյան լեռնաշղթայի արանքում գտնվող Ալազանի հարթավայրը: Այստեղ կհամտեսեք վրացական հայտնի Կինձմարաուլի և Սապերավի գինիները, որոնց «հայրենիքը» Կվարելի քաղաքն է, Կախեթի շրջանի լավագույն կերակրատեսակները, և կհիանաք Կախեթիի հիասքանչ բնությամբ:

                    
2-օրյա տուր դեպի Կախեթի՝ 

Սիղնաղի,Կվարելի,Թելավի + Թբիլիսի

Օր  1

06:00 մեկնում Վրաստանի Կախեթի շրջան: Ճանապարհին այց Բոդբե մենաստան-Սուրբ Նինոյի գերեզման և աղբյուր: Ժամանում Սիղնաղի: Զբոսանք Սիղնաղիում: Այց տեղի ամրոց և եկեղեցի: Մեկնում վրացական գինիների հայտնի մայրաքաղաք Կվարելի, որտեղ կայցելենք Կինձմարաուլի և Սապերավի գինիների գործարան համտեսելու վրացական լավագույն գինիները, ինչպես նաև  կստանաք նվեր մեկական շիշ Կինձմարաուլի գինի: Զբոսանք Իլիա լճի շուրջ: Երեկոյան ընթրիք հյուրանոցի բակում գտնվող ռեստորանում, որտեղ կհամտեսեք տեղում պատրաստվող լավագույն ուտեստները և վրացական Չաչա օղին:

Օր  2

Նախաճաշ հյուրանոցում: Այց Նեկրեսի և Գրեմի  վանահամալիրներ (ցանկության դեպքում այց  Ալավերդի վանահամալիր): Մեկնում Թբիլիսի, այց Սամեբա տաճար, Հավլաբար հայկական թաղամաս, Նոր Էջմիածին և Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիներ, ճոպանուղով Նարիկալա ամրոց, Խաղաղության կամուրջ, զբոսանք Շարդեն փողոցով: Վերադարձ  Երևան:

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 14.10.2017 - 15.10.2017
Գին: 29000 AMD
Երկիր: Վրաստան
Սեզոններ:
Տեւողություն 2/1
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Weekend & Shopping տուր դեպի Թբիլիսի, Մցխետա, Ջվարի, Շիո-Մգվիմե

Յան Վոյաժ ընկերությունը ներկայացնում է պարբերական բնույթ ունեցող Shopping/Շոփինգ տուր Թբիլիսիում, որի ընթացքում կայցելենք Tbilisi Մանրամասն
Ավելին

Երկօրյա տուր ԹԲԻԼԻՍԻ – ՍԻՂՆԱՂԻ

<<Յան Վոյաժ>> ընկերությունը ներկայացնում է ԹԲԻԼԻՍԻ - ՍԻՂՆԱՂԻ երկօրյա տուրը: Տուրի ընթացքում նախատեսվում են հետևյալ Մանրամասն
Ավելին