Lopota Lake Resort & Spa

Վրաստան, Կախեթիայի շրջան:

LOPOTA LAKE RESORT & SPA  առողջարանային հյուրանոցը գտնվում է Արևելյան Վրաստանի Կախեթիայի շրջանում, որը գտնվում է մայրաքաղաքից 115 կմ հեռավորության վրա: Այն իրենից ներկայացնում է մի փոքրիկ դրախտ, որը գտնվում է գեղեցիկ Լոպոտա հովտում, շրջապատված  Կովկասյան լեռնաշղթայով: Այստեղ, ամեն սեզոն ունի իր յուրահատուկ հմայքը: Իդեալական է հանգստի, ընտանեկան հավաքների, ժամանցի եւ սպորտային միջոցառումների համար:Համալիրը հրավիրում է Ձեզ  վայելելու Լոպոտայի աննման բնությունը, հանգստ մթնոլորտը էլեգանտ եւ ժամանակակից հյուրանում, որտեղ Ձեզ կմատուցեն հետևյալ ծառայությունները՝ մանկական խաղասենյակ, 4 տեսակի և չափի լողավազաններ, մասնագիտացված սպա ծառայություններ, սկսած մերսումերից մինչև խորացված բուժումներ, ինչպես նաև դետոքս ծառայություններ, ձիավարություն և ձիավարության դասընթացներ, ձկնորսություն, ռուսական սաունա, բացօթյա կինոթատրոն, գինու մառաններ, ռեստորաններ և վրացական խոհանոցի դասընթացներ, գոլֆի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի խաղահրապարակներ, մարզասրահ, հեծանիվներ նաև ջրային:

1 գիշերակացի արժեքը 2 անձի համար ՝

01.07-30.09
 3-անգամյա սնունդով  215$-ին համարժեք դրամ
 միայն նախաճաշով  165$-ին համարժեք դրամ
 շաբաթ – կիրակի օրերին
 3-անգամյա սնունդով  265$-ին համարժեք դրամ
 միայն նախաճաշով  215$-ին համարժեք դրամ

YAN Voyage-ի միջոցով ամրագրելու դեպքում գինը կնվազի 5-ական $-ով յուրաքանչյուր օրվա համար:

* Մինչև 2 տարեկան երեխան ավճար է:

Գինը ներառում է ԱԱՀ: