3-օրյա տուր դեպի Կախեթի` Սիղնաղի,Կվարելի,Թելավի + Թբիլիսի

Հավանաբար շատերն են եղել Սիրո քաղաք Սիղնաղիում և հեռվից հիացել դեպի Ալազանյան հարթավայր բացվող հրաշալի տեսարանով: Եվ միգուցե շատերն են ցանկացել իջնել այդ հարթավայր, ոմանք էլ լսել են վրացական գինու օրրան հանդիսացող Կվարելի քաղաքի, նրա «Կինձմարաուլի» գինու գործարանի և լավագույն գինիներ Կինձմարաուլիի, Սապերավիի, Դուրուժիի, Ախաշենիի մասին:

Անշուշտ տեղյակ եք նաև հայտնի «Միմինո» ֆիլմի Թելավի քաղաքի մասին, որի օդանավակայանն իսկ վերանվանվել է Mimino՝ ֆիլմի պատվին:

Ահա այսպիսով, հոկտեմբերի 21-23-ը հնարավորություն ենք ընձեռում Ձեզ բացահայտելու Վրաստանի հենց այս՝ արևելյան շրջանը՝ Կախեթին և իր հայտնի Սիղնաղի, Թելավի և Կվարելի քաղաքները՝ յուրահատուկ տուր-ծրագրի համադրմամբ՝ համեմված կախեթական շրջանի խոհանոցով, գինիներով և հրաշագեղ բնությամբ:

Օր  1 

Երեկոյան ժ.18:30-ին մեկնում Կախեթիի շրջան: Ժամանում Թելավի ժ. 24:00-ին: Կարճատև զբոսանք գիշերային Թելավիում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր  2

  • Նախաճաշ հյուրանոցում:
  • Citytour Թելավի քաղաքում՝ այցելություն  Իրակլի 2-րդ թագավորի  հուշարձանի շրջակայքում գտնվող Բատոնիսցիխե ամրոց , ավելի քան 800-ամյա հայտնի Սոսի ծառի պուրակ և զբոսանք Նադիկվարի այգում:  
  • Մեկնում Սիղնաղի քաղաք: Այց Բոդբե մենաստան-Սուրբ Նինոյի գերեզման և աղբյուր:  Այնուհետև Citytour Սիղնաղիում՝ այց տեղի ամրոց և եկեղեցի: Մեկնում Կվարելի  քաղաք,  City- tour, երեկոյան ընթրիք գործարանի բակում, գիշերակաց հյուրանոցում:

Օր  3

  • Նախաճաշ հյուրանոցում:
  • Այց Կվարելիում գտնվող Կինձմարաուլի և Սապերավի գինիների գործարան՝ համտեսելու վրացական լավագույն գինիները: Այստեղ  նաև կստանաք նվեր՝ մեկական շիշ Կինձմարաուլի գինի: Այնուհետև զբոսանք Իլիա լճի շուրջ, այց Նեկրեսի և Գրեմի վանահամալիրներ:   
  • Մեկնում Թբիլիսի, այց Խոջիվանք հայկական պանթեոն, Ծմինդա Սամեբա տաճար, Հավլաբար հայկական թաղամաս, Նոր Էջմիածին և Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիներ, ճոպանուղիով դեպի Նարիկալա ամրոց, զբոսանք ծծմբային բաղնիքներով հայտնի Աբանոթուբանի թաղամասում, զբոսանք Շարդեն թաղամասում,  Խաղաղության կամուրջ:
  • Վերադարձ  Երևան:

 

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 21.10.2016 - 23.10.2016
Գին: 39.000 AMD
Երկիր: Վրաստան
Սեզոններ: Աշուն
Տեւողություն 3/2
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Տուր-Վրաստանը արևելքից արևմուտք 6 օր

Վրաստան արևելքից արևմուտք 6 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել ամբողջ Վրաստանի մի ծայրից մյուսը՝ Մանրամասն
Ավելին

Տուր դեպի Վրաստան 4 օր

Վրաստան 4 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, Մանրամասն
Ավելին

Տուր դեպի Վրաստան 7 օր

Վրաստան 7 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, Մանրամասն
Ավելին