Մեր մասին

Յան Վոյաժ ընկերությունը իր գործունեությունն է սկսել 2013 թվականի օգոստոսից: Լինելով նորաստեղծ` մեր ընկերությունն ունի բոլոր նախադրյալները նոր խոսք ասելու և հետաքրքիր ու տարբերվող ծառայություններ մատուցելու իր հաճախորդներին: Մեզ համար առաջնահերթը որակն է և մեր պարտավորությունների բարեխիղճ իրականացումը:
Յան Վոյաժը Ձեզ է առաջարկում հետևյալ ծառայությունները`

  • տուրեր դեպի Արևմտյան Հայաստան և Արցախ (արշավներ, ագրո և էկո տուրեր, week-end տուրեր, դասական, գինեգործական, բժշկական, ժամանցային, ձմեռային և կորպորատիվ տուրեր, ձիարշավ և հեծանվարշավ, ինչպես նաև անհատական պատվերներով տուրեր)
  • տուր փաթեթներ դեպի աշխարհի տարբեր երկրներ. աշխարհի խոշորագույն տուր-օպերատորների հետ համագործակցության շնորհիվ մեր ընկերությունը Ձեզ է առաջարկում զանազան ու էքսկլյուզիվ տուրեր դեպի Ձեր երազած երկիրը
  • տուրիստական ապահովագրություն
  • վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • բնակարանների վարձակալում և հյուրանոցների ամրագրում ՀՀ-ում, Արցախում և արտերկրում
  • մատչելի ավիատոմսերի ձեռքբերում
  • մեքենաների վարձակալություն
  • ֆուրշետների կազմակերպում
  • գիդերի և թարգմանչական ծառայություններ
  • տուրիստական աքսեսուարների վարձակալություն
  • բնակարանների ձեռքբերում ՀՀ-ում և արտերկրում
  • իրավաբանական ծառայություններ ՀՀ-ում և արտերկրում

Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ համապատասխան բաժիններում:

Սիրով` Յան Վոյաժ