Բացահայտեք ամբողջ Հայաստանը 8 օրում (2-րդ տարբերակ)

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 8 օրում  ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 8 օրվա ընթացքում այցելել Հայաստանի կարևորագույն պատմամշակութային տեսարժան վայրեր, շրջել Երևանի ամենագեղեցիկ վայրերով, ինչպես նաև ճաշել և ընթրել լավագույն ռեստորաններում: Այս յուրօրինակ ծրագիրը Ձեզ կպարգևի աննկարագրելի դրական լիցքեր և կթողնի անմոռանալի տպավորություն:

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 8 օրում (տարբ. 2) (ծրագիր PDF)

Ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում

Օր 1-ին  Երևան

Նախաճաշ:   Այցելություն  Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Ճաշ «Լիբանան» ռեստորանում: Շրջայց  Օպերայի  և Հյուսիսային պողոտայի տարածքում: Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և պատկերասրահ: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Ընթրիք  «Մեր գյուղ»  ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 2-րդ  Խոր Վիրապ/Նորավանք/Քարահունջ/Խնձորեսկ/Գորիս

Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը:  Մեկնում Նորավանքի միջնադարյան վանահամալիր, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են քանդակագործ Մոմիկի խաչքարերը:  Ճաշ Նորավանքում: Մեկնում Քարահունջ (Զորաց քարեր): Այցելություն Խնձորեսկի կամուրջ: Մեկնում Գորիս: Ընթրիք և գիշերում «Քրիստի» հյուրանոցում:

Օր 3-րդ Գորիս/Տաթև/Ջերմուկ

Նախաճաշ: Շրջայց Գորիսում:  Մեկնում Տաթևի վանահամալիր: Այն հիմնադրվել է 4-րդ դարում և եղել  հոգևոր-մշակութային կենտրոն: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ 9-րդ դ. վերջին և 10-րդ դ. սկզբին: Բակի կենտրոնում կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ճաշ «Տաթևատուն» ռեստորանում: Մեկնում քաղաք Ջերմուկ: Շրջայց Ջերմուկում: Ընթրիք և գիշերում հյուրանոցում (Ջերմուկ):

Օր 4-րդ Ջերմուկ/Վարդենյաց լեռնանցք/Նորադուզի խաչքարերևանավանք/ Հաղարծնի վանահամալիր

Նախաճաշ: Զբոսանք Ջերմուկում: Մեկնում Վարդենյաց լեռնանցք և այց Օրբելյանների իջևանատուն: Այցելություն Նորադուզի հնագույն խաչքարեր: Սա Հայաստանում խաչքարերի ամենամեծ համալիրն է (728 խաչքար): Ամենահին խաչքարը թվագրվում է 996 թվականին: Տեղական առասպելը պատմում է, որ գյուղացիները, ցանկանալով հետ մղել թեմուրյան հարձակումները, խաչքարերի վրա դրել են գլխարկներ և թրեր: Հեռվից խաչքարերը նմանվում էին զինվորների և ստիպում էին թշնամուն փախչել: Մեկնում Սևան: Ճաշ թերակզու վրա: Այց Սևանավանք, որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305թ.-ին։ Մեկնում ԴիլիջանՀաղարծնի վանահամալիր: Ընթրիք և գիշերում հյուրանոցում (Դիլիջան):

Օր 5-րդ Օձուն/Սանահին/Ալավերդի/Հաղպատ/Ախթալա

Նախաճաշ: Մեկնում Օձուն: Այց տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի:  Մեկնում Սանահին: 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ճաշ Ալավերդիում:  Այնուհետև այց Հաղպատի միջնադարյան վանական համալիր: Հիմնադրվել է 10-րդ դարում: Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Շարունակելով ուղին այցելություն Ախթալայի պարսպապատ վանական համալիր (10-րդ դար), որում ներդաշնակ միահյուսված են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Մեկնում Վանաձոր: Ընթրիք և գիշերում “Թեժ լեռ” հյուրանոցում:

Օր 6-րդ «Սուրբ Խաչ» /Տառերի պուրակ/Սաղմոսավանք/Ամբերդ/Բյուրական

Նախաճաշ: Մեկնում  «Սուրբ Խաչ»  կոթող, որի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության նշանակալից իրադարձությունները: Կից գտնվում է նաև Տառերի պուրակը: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Մեկնում Սաղմոսավանք: Ժամանում «Ամբերդ» հյուրանոց: Ճաշ: Այցելություն Ամբերդ ամրոց: Ընթրիք հյուրանոցում: Ժամը 22:00 այցելություն Բյուրականի աստղադիտարան՝ աստղերի դիտում: Գիշերում «Ամբերդ» հյուրանոցում:

Օր 7-րդ Էջմիածինվարթնոց/Երևան/Ծիծեռնակաբերդ

Նախաճաշ: Մեկնում Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը (կիրակի օր լինելու դեպքում մասնակցություն պատարագի): Այց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:  Երևան վերադառնալիս այց Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան (7-րդ դար): Զվարթնոցը Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից եկեղեցիների հետ միասին 2000 թվականից հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության մաս: Ժամանում Երևան: Ճաշ: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Թումանյանի խինկալի»  ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 8-րդ  Գառնի/Գեղարդ/Վերնիսաժ

Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Վերադարձ Երևան: Ճաշ «Մեր թաղ» ռեստորանում: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Հրաժեշտի գալա «Փարվանա» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Տրանսֆեր օդանավակայան: Մեկնում:

 

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 01.03.2017 - 30.11.2017
Գին:
Երկիր: Հայաստան
Սեզոններ:
Տեւողություն 8/9
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿO-ի աչքերով 6 օր

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքերով տուրը ընդգրկոււմ է վեցօրյա շրջագայություն Հայաստանի տեսարժան վայրերով: Այս տուրի ընթացքում Դուք Մանրամասն
Ավելին

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 9 օրվա ընթացքում Մանրամասն
Ավելին