Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում  ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 9 օրվա ընթացքում այցելել Հայաստանի կարևորագույն պատմամշակութային տեսարժան վայրեր, շրջել Երևանի ամենագեղեցիկ վայրերով, ինչպես նաև ճաշել և ընթրել լավագույն ռեստորաններում: Այս յուրօրինակ ծրագիրը Ձեզ կպարգևի աննկարագրելի դրական լիցքեր և կթողնի անմոռանալի տպավորություն:

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում (ծրագիր PDF)

ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում:

Օր 1-ին Երևան

Նախաճաշ: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Ճաշ «Լիբանան»  ռեստորանում: Շրջայց  Օպերայի և Հյուսիսային պողոտայի տարածքում: Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և պատկերասրահ: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Ընթրիք  «Մեր գյուղ»  ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 2-րդ Խոր Վիրապ/Նորավանք/Քարահունջ/Խնձորեսկ/Գորիս

Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր:  Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքների շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն 301 թ.: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը:  Մեկնում Նորավանքի միջնադարյան վանահամալիր, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Ճաշ Նորավանքում: Մեկնում Քարահունջ (Զորաց քարեր): Այցելություն Խնձորեսկի կամուրջ: Մեկնում Գորիս: Ընթրիք և գիշերում «Քրիստի» հյուրանոցում:

Օր 3-րդ Գորիս/Տաթև/Ջերմուկ

Նախաճաշ: Շրջայց Գորիսում: Մեկնում Տաթևի վանահամալիր: Այն հիմնադրվել է 4-րդ դարում և եղել հոգևոր-մշակութային կենտրոն: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ 9-րդ դ. վերջին և 10-րդ դ. սկզբին: Բակի կենտրոնում կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ճաշ «Տաթևատուն» ռեստորանում: Մեկնում քաղաք Ջերմուկ: Շրջայց Ջերմուկում: Ընթրիք և գիշերում Ջերմուկի «Նաիրի» հյուրանոցում:

Օր 4-րդ Ջերմուկ/Վարդենյաց լեռնանցք/Նորադուզի խաչքարեր/ Հայրավանք/Սևանավանք/ Հաղարծնի վանահամալիր/Վանաձոր

Նախաճաշ: Զբոսանք Ջերմուկում: Մեկնում Վարդենյաց լեռնանցք և այց Օրբելյանների իջևանատուն: Այցելություն Նորադուզի հնագույն խաչքարեր: Սա Հայաստանում խաչքարերի ամենամեծ համալիրն է (728 խաչքար): Ամենահին խաչքարը թվագրվում է 996 թվականին: Ապա այց Հայրավանք: Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին գործել է մինչև XIX դ։ 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել: Մեկնում Սևան: Ճաշ թերակզու վրա: Այց Սևանավանք,  որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305թ.-ին։ Մեկնում ԴիլիջանՀաղարծնի վանահամալիր: Մեկնում Վանաձոր: Ընթրիք և գիշերում «Թեժ լեռ» հյուրանոցում:

Օր 5-րդ Օձուն/Սանահին/Ալավերդի/Հաղպատ/Ախթալա/Գյումրի

Նախաճաշ: Վանաձորից մեկնում Օձուն: Այց տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը 6-րդ դարի կառույց է: Մեկնում Սանահին: Վանական համալիրը (10-րդ դար) հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ 10-11-րդ դարերին եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց, դրան կից հարուստ գրադարան: 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ճաշ Ալավերդիում:  Այնուհետև այց Հաղպատի վանահամալիր: Հաղպատավանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանական համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարյան հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը: Հիմնադրվել է 10-րդ դարում: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Այցելություն Ախթալայի պարսպապատ վանական համալիր (10-րդ դար), որում ներդաշնակ միահյուսված են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Մեկնում Գյումրի: Ընթրիք և գիշերում «Արաքս» հյուրանոցում:

Օր 6-րդ Գյումրի/Հառիճավանք/Տառերի պուրակ/«Սուրբ Խաչ»/Սաղմոսավանք/ Ամբերդ/Բյուրական

Նախաճաշ: Շրջայց Գյումրիում: Մեկնում Հառիճավանք: Մեկնում  «Սուրբ Խաչ»  կոթող, որի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության նշանակալից իրադարձությունները: «Սուրբ Խաչ» կոթողի բարձրությունը 33 մետր է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը: Այն բաղկացած է 1712 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Նախատեսվում է ամեն տարի «Սուրբ Խաչի» վրա տեղադրել այդ տարին խորհրդանշող ևս մեկ խաչ: Կից գտնվում է նաև Տառերի պուրակը: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին: Մեկնում Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի կիրճի եզրին և կառուցվել է 13-րդ դարում: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից: Ժամանում «Ամբերդ»  հյուրանոց: Ճաշ: Այցելություն Ամբերդ ամրոց: Ընթրիք հյուրանոցում: Ժամը 22:00 այցելություն Բյուրականի աստղադիտարան՝ աստղերի դիտում: Գիշերում «Ամբերդ»  հյուրանոցում:

Օր 7-րդ Էջմիածին/Սարդարապատ/Զվարթնոց/Երևան

Նախաճաշ: Մեկնում Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը: Կիրակի օր լինելու դեպքում մասնակցություն պատարագի: Մեկնում Սարդարապատի հուշահամալիր` նվիրված 1918թ. մայիսի 22-28 Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Ճաշ Սարդարապատում: Այց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:  Երևան վերադառնալիս այց  Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան (7-րդ դար):  «Զվարթնոց» նշանակում է երկնային  զինվորների (զվարթունների կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սբ. Գրիգորին տեսիլքի ժամանակ: Զվարթնոցը Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից եկեղեցիների հետ միասին 2000 թվականից հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության մաս: Ժամանում Երևան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Թումանյանի խինկալի»  ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 8-րդ Գառնի/Գեղարդ/Վերնիսաժ/Ծիծեռնակաբերդ/Երևան

Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր (4-րդ դարի սկիզբ)` կերտված միակուռ ժայռից: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար` կառուցված 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Ճաշ Գառնիում: Վերադարձ Երևան: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Թումանյան պանդոկ» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 9-րդ Երևան

Նախաճաշ: Ազատ օր Երևանում: Ճաշ  «Մեր թաղ» պանդոկում: Ազատ ժամանակ: Հրաժեշտի գալա ընթրիք  «Փարվանա» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Տրանսֆեր օդանավակայան: Մեկնում:

   

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 01.03.2018 - 30.11.2018
Գին:
Երկիր: Հայաստան
Սեզոններ:
Տեւողություն 9/10
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿO-ի աչքերով 6 օր

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքերով տուրը ընդգրկոււմ է վեցօրյա շրջագայություն Հայաստանի տեսարժան վայրերով: Այս տուրի ընթացքում Դուք Մանրամասն
Ավելին

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 9 օրվա ընթացքում Մանրամասն
Ավելին