Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան (Կարս, Վան, Անի)

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան տուրը ներառում է միաժամանակ այց Արևմտյան Հայաստանի  երեք կարևորագույն քաղաքներ և վերելք համայն հայության Սուրբ լեռ Արարատ: Տուրի ընթացքում վերելքը Արարատ կիրականացվի երեք օրում, որից հետո, մնացած օրերին դուք կլինեք Կարսում, Անիում և Վանում: Ծրագրում նախատեսվում է այց Կարսի բերդ, Վանի Տուշպա բերդ, Դարոյնքի բերդ և այլն: Իրականացրեք Ձեր վաղեմի երազանքը «Յան Վոյաժի» միջոցով:

Ուղևորության համար անհրաժեշտ պարագաներ.

  • դահուկային/արշավային ձեռնափայտ
  • արշավային/լեռնագնացային կոշիկներ
  • մեծ և փոքր ուսապարկ
  • տաք քնապարկ (փչովի կամ սպունգի դոշակի հետ)
  • արշավային արևային ակնոց
  • դահուկային/լեռնագնացային հագուստ
  • արշավային լուսարձակ

Մենք տրամադրում ենք` 
1. արշավի ձեռնափայտ
2. արշավի կոշիկներին ամրացվող երկաթներ
3. անհրաժեշտության դեպքում քնապարկ և դոշակ 

Մենք չենք տրամադրում`
1. արշավի կոշիկներ
2. ուսապարկ (մեծ և փոքր)
3. քնապարկ
4. արևային ակնոց
5. լեռնագնացի հագուստ
6. գլխին ամրացվող լուսարձակ

Օր 1
Ջավախք / Անի մայրաքաղաք / Իգդիր / Բայազետ 

Երևանից մեկնում դեպի Գյումրի, հայ-վրացական Բավրայի սահմանային անցում և մուտք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող “Խարաբա բազարի” մոտով կհասնենք Բայազետ: Գիշերում Բայազետի հյուրանոցում:

Օր երկրորդ
Վերելք Արարատ
` 3200մ.

Առավոտյան ավտոմեքենայով կամ միկրոավտոբուսով ժամանում 2200մ. կայանատեղի, որտեղից ոտքով արշավ 3200մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Ճաշը և ընթրիքը արշավային պայմաններում: Գիշերակաց  3200 մ. ճամբարում, վրաններում:

Օր երրորդ
Վերելք Արարատ` 4200մ.

Առավոտյան ճանապարհը կշարունակենք դեպի 4200 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար: Վերելքը կտևի 5-6 ժամ, որից հետո կհանգստանանք երկրորդ ճամբարի վրաններում:

Օր չորրորդ
Արարատ լեռան գագաթ` 5165մ.

Կեսգիշերին կշարժվենք դեպի Արարատի գագաթ: Գագաթին կմնանք մոտ 40 րոպե, որից հետո կվերադառնանք 4200 մետր բարձրության վրա գտնվող ճամբար: Հանգստանալուց հետո կիջնենք 3200 մետր բարձրության վրա գտնվող ճամբար և գիշերը կանցկացնենք վրաններում:

Օր հինգերորդ
3200 մետր բարձրությունից վերադարձ Բայազետ / Դարոյնքի բերդ/ Իսհակ Փաշայի պալատ

Առավոտյան նախաճաշից հետո սարից կիջնենք Բայազետ, կշրջենք հին Բայազետում` կտեսնենք Դարոյնքի բերդը և Իսհակ Փաշայի պալատը, այնուհետև կմեկնենք դեպի Վան, ճանապարհին կտեսնենք Բերկրիի ջրվեժը: Գիշերում Վանի հյուրանոցում:

Օր վեցերորդ
Վանա լիճ / Վարագավանք / Մհերի Դուռ / Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի) / Վանի բերդ / Վանա կատուների բուծարան

Առավոտյան կբարձրանանք Վարագա լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Այնուհետև կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Գիշերում Վանի հյուրանոցում:

 Օր յոթերորդ
Վան/ Կարս/ Առաքելոց եկեղեցի/ Կարսի բերդ/ Երևան

Վանից կմեկնենք դեպի Կարս, կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք <Վարդանի> միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան:

Գինը ներառում է՝

  •  գիշերում հյուրանոցում (Վան, Բայազետ)
  •  տրանսֆեր
  •  երեքանգամյա սնունդ
  •  պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր
  •  խումբն ուղեկցող պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություն:

2016 թ. մեկնարկի օրեր

ՀՈՒԼԻՍ

12.07 – 17.07
19.07 – 24.07
26.07 – 31.07

ՕԳՈՍՏՈՍ

02.08 – 07.08
09.08 – 14.08
16.08 – 21.08

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 12.07.2016 - 21.08.2016
Գին: 380000 AMD
Երկիր: Արևմտյան Հայաստան
Սեզոններ: Ամառ
Տեւողություն 7/6
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան (Կարս, Վան, Անի)

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան տուրը ներառում է միաժամանակ այց Արևմտյան Հայաստանի Մանրամասն
Ավելին

4-րդ բարդության

4-րդ բարդության արշավը ներառում է 15-օրյա քայլարշավային ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում, վերելք Բիբլիական Արարատ Մանրամասն
Ավելին

Տուր Հայաստան և Վրաստան 5 օր

Տուր Հայաստան և Վրաստան 5 օրյա համակցված ծրագիրը Ձեզ է ներկայացնում համակցված Հայաստան և Վրաստան Մանրամասն
Ավելին