Դիլիջան

Դիլիջանը  առողջարանային քաղաք է։ Քաղաքում գործում են տասնյակ հանգստյան տներ և առողջարաններ։ Որպես առողջարանային քաղաք, նրան 1958 թ. տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։  Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։ Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ։ Ըստ ավանդության հայրը իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում։ Ճանապարհին՝ անտառների միջով անցնելիս, որդին կորչում է։ Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով նա ման է գալիս անտառներում։ Վերջապես, մի տեղ, բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերից հոշոտված։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սուգ անել հայրը, ընկնելով որդու դիակի վրա։ Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան: Դիլիջանի տարածքում և նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, և Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ։

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին