Դադիվանք

Դադիվանքը գտնվում է Արցախի Շահումյան շրջանում: Այն կառուցվել է 9-13-րդ դարերում: Վանքը հիմնադրվել է Սուրբ Դադե առաքյալի կողմից, ով տարածում էր քրիստոնեությունը Հայաստանի արևելքում: 1990-ական թվականներին վանքն ավերվել է տեղական մահմեդական բնակչության կողմից: Միայն 2004-ին է, որ սկսվում է վանքի վերակառուցումը:
Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ՝ 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ. Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների: Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII – XIII դարերի դեպքերի մասին։ Դադիվանքի մատուռը ճարտարապետության հազվագյուտ նմուշ է: Վերակառուցման աշխատանքները իրականացվել են ամերիկահայ գործարարուհի Էդել Հովնանյանի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին