Էջմիածին

Էջմիածնի Մայր Տաճարը  կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո` հեթանոսական տաճարի տեղում։ Ավանդությունը պատմում է, որ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք է տեսել. Աստծու Միածին Որդին իջել է երկնքից և ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Հենց այդ վայրում էլ Լուսավորչի և Տրդատ թագավորի նախաձեռնությամբ կառուցվեց տաճարը: Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց որպես Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ, և չնայած այդ անվանմանը, հաճախ կոչվեց «Վաղարշապատի կաթողիկե», «Կաթողիկե» կամ պարզապես «Առաջին Եկեղեցի»։ 1441 թվականից ի վեր Էջմիածնի տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսության նստավայրն է:
Էջմիածնի մայր տաճարը ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում:

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին