Ղազանչեցոց

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Արցախում և հանդիսանում է Շուշիի մայր տաճարը: Եկեղեցին կառուցվել է  1868-1887 թթ.-ին։ Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է, կազմված է եկեղեցուց (1868—1887թթ.) և զանգակատնից (1858թ.)։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։
Ղազանչեցոց եկեղեցին Հայաստանի նշանավոր պաշտամունքային կառույցներից է, որի մեջ վառ կերպով արտացոլվում է հայ շինարարի հանճարը: Հատկապես ուշագրավ է Աստծո քանդակը հարավային պատին: Եկեղեցուց արևմուտք տեղավորված է եռահարկ զանգակատունը, որի վրա կանգնեցված են փող հնչեցնող հրեշտակների արձանիկներ:
Եկեղեցու նկուղային սենյակներից մեկը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Դա ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ:
Եթե երկու հոգի կանգնի տրամագծորեն հակառակ կետերում, ապա մեկն ու մեկի շատ ցածր խոսացածը մյուսը շատ լավ կլսի, բայց սենյակում գտնվող այլ անձիք ոչինչ չեն լսի:
Շուշիի ջարդերից հետո` 1920 թ-ին տաճարը դադարեց գործելուց։  Մինչև ազատագրումը գտնվում էր կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։
Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից։

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին