Խնձորեսկ

Խնձորեսկ գյուղը գտնվում է Սյունիքի մարզում` Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Այս անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։ Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անունը ծագում է  «խնձոր» բառից։ Համաձայն մեկ այլ ստուգաբանության ՝ Խնձորեսկը նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձորևսկ, որը, հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով, ընդունել է ներկայիս ձևը:
Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով և քարանձավներով, ինչպես նաև Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Թադևոս եկեղեցիներով, Անապատ եկեղեցու ավերակներով: Այստեղ է թաղված հայ սպարապետ Մխիթարը:
Վերջերս Խնձորեսկում բացվել է ճոճվող կամուրջ, որը միմյանց հետ կապում է հին Խնձորոսկի երկու ափերը: Կամուրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը ձորի ամենախոր կետից 63 մետր է, իսկ լայնությունը՝ 1.5 մետր:

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին