Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը գտնվում է Երևան քաղաքում: Հիմնադրվել է 1921թ.-ին: Այն հայերեն ձեռագիր մատյանների և միջնադարյան գրքերի ամենախոշոր պահոցն է Հայաստանում:
Համաձայն Ղազար Փարպեցու վկայության` 5-րդ դարում Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ, որոնցից մեր օրեր հասած մատյանները գտնվում են Մատենադարանում:
Մատենադարանը կոչված է պահպանելու ու վերականգնելու  հին ձեռագրերը:
1997 թվականին Մատենադարանի մատյանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում` որպես նշան դրանց համաշխարհային ճանաչման:
Այստեղ պահվում են շուրջ 18000 ձեռագիր մատյաններ, որից ավելի քան 13.000-ը հայերեն ձեռագրեր են, մնացածը՝ օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն, հայատառ թուրքերեն և այլն) ձեռագրեր։ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ նոր՝ գիտական մասնաշենքի բացումը, որը կապված էր նաև  Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ։

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին