Նորատուս

Նորատուսի գերեզմանատունը գտնվում է Նորատուս գյուղում` Սևանա լճի ափին: Այն բաժանված է երկու մասի՝ հին գերեզմանատունը, որում կան հարյուրավոր խաչքարեր, և նոր գերեզմանատունը: Հին գերեզմանատանը կան 728 խաչքարեր, որոնք թվագրվում են 9-17-րդ դարերին: Սա Հայաստանում խաչքարերի ամենամեծ համալիրն է: Ամենահին խաչքարը թվագրվում է 996 թվականին: Տեղական առասպելը պատմում է, որ գյուղացիները, ցանկանալով հետ մղել թեմուրյան հարձակումները, խաչքարերի վրա դրել են գլխարկներ և թրեր, հեռվից խաչքարերը նմանվում էին զինվորների և ստիպում էին թշնամուն փախչել: Գյուղի կենտրոնում գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին, հարավարևելյան եզրին՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս.Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը IXդ. վերջին։ Նորադուզի մոտ՝ ՇոռԳյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում, հայտնաբերվել են մի կարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթեդաշույն, կավամաններ և այլն։

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին