Օձուն

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ 3-րդ արքան մոտավորապես 303-313 թթ.-ին, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը օծել է այն: Սուրբ Հովհան Օձնեցին VIII դարում վերակառուցման է ենթարկել այն: IV-V դարերի թվով  մոտ 20 հարթաքանդակներ կան ներկայիս եկեղեցու պատերի ու սյուների վրա: Այժմ դրանք իրենց հնությամբ և գեղեցկությամբ զարդարում են  եկեցեցին և մեծ արժեք են ներկայացնում, իսկ չորսը համաշխարհային անկրկնելի գլուխգործոցներ են:
Եկեղեցու գմբեթը կառուցման թվականից ի վեր երբեք չի քանդվել: Զանգակատները կառուցվել են 1888 թվականին Զաքարե և Բաղդասար Աբովյան եղբայրների կողմից:
Գմբեթավոր բազիլիկից մոտ 10 մետր հեռավորության վրա է գտնվում  IV-V դդ կառուցված կոթող-մահարձանը, որի վրա զարդաքանդակների ձևով պատկերված են Քրիստոսի ծննդյան ավետումը, Մկրտությունը, 12 առաքյալները, Աբգար թագավորը, Տրդատ III արքան, Գրիգոր Լուսավորիչը, Սրբ Հռիփսիմեաց կույսերը և այլք:

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին