Սևանա լիճ և Սևանավանք

Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում: Հայաստանի Հանրապետության ամենախոշոր և Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճն է: Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։ Սևանա լիճը շրջապատված է Վարդենիսի, Գեղամա, Փամբակի, Արեգունի լեռնաշղթաներով։ Լիճը հայտնի է իր իշխան և սիգ ձկնատեսակներով :
Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի: Այդ թերակղղզու վրա է գտնվում Սևանավանքը, որը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Համալիրի տարածքում կան նաև բազմաթիվ խաչքարեր:

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին