Տաթև

Տաթևի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հեռավորության վրա` Տաթև գյուղի մոտ: Հիմնադրվել է X դարում: Գլխավոր եկեղեցին` 906 թ.-ին: Տաթևի վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր։ Գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, Տաթևի մատենադարանը, Տաթևի համալսարանը։
Տաթևի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցին, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այս հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ.-ի սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից հետո պահպանվել է՝ վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին։  XIVդ.-ում հիմնական կառույցների հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերում կառուցվել են պարիսպները, բնակելի, օժանդակ և տնտեսական մի շարք շենքեր։  XVIIIդ.-ի շինարարական աշխատանքների արդյունք են առաջնորդարանը, վանականների խցերը, շտեմարանը, սեղանատունը, խոհանոցը, հացատունը, գինետունը և այլն։ 2010 թվականից ի վեր վանահամալիրին կարելի է հասնել Տաթևեր կոչվող` աշխարհում ամենաերկար ճոպանուղու միջոցով (5750մ):

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին