Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան և Անի քաղաքներ: Կարսում Դուք հնարավորություն կունենաք այցելելու Չարենցի տուն, Սուրբ Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ և «Վարդանի» կամուրջ: Ծրագրում նախատեսվում է նաև այց Վանա լիճ և նավարկություն դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անի, Վանի բերդ, Վարագավանք, Մհերի դուռ, Դարոյնքի ամրոց և այց Իգդիր և Բայազետ բնակավայրեր:
Օր 1 – Ջավախք / Անի մայրաքաղաք / Կարս / Վան
Մեկնում Երևանից դեպի Գյումրի, հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետի հատում և մեկնում Ջավախք: Ախալքալաքից վրաց-թուրքական սահմանի հատում`մեկնում դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Այցելություն Անիի հազարամյա եկեղեցիներ և երկժամանոց էքսկուրսիա Անիում: Այնուհետև ժամանում Կարս ճաշելու համար և մեկնում Վան քաղաք: Գիշերում Վանի 3* հյուրանոցում:
Օր 2 – Վարագավանք / Մհերի դուռ / Վանա լիճ / Աղթամար կզղի / Սուրբ Խաչ եկեղեցի / Վանի բերդ / Վանա կատուների բուծարան
Նախաճաշ: Այցելություն Վարագա լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, որից հետո մեկնում Մհերի ժայռափոր դուռ, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից ներս, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո նավարկություն դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալուց հետո ճաշ լճի ափին և Վանա տառեխի համտես: Այնուհետև այցելություն Վանի բերդ, որից հետո մեկնում Վանա կատուների բուծարան: Գիշերում Վանի 3* հյուրանոցում:
Օր 3 – Բերկրիի ջրվեժ / Բայազետ / Իգդիր / Կարս քաղաք / Առաքելոց եկեղեցի / Կարսի բերդ / «Վարդանի» կամուրջ / Չարենցի տուն
Նախաճաշ: Այցելություն Բերկրիի ջրվեժ, որից հետո մեկնում Բայազետ, այցելություն հին Բայազետում գտնվող Դարոյնքի ամրոց և պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ: Այնուհետև Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով ժամանում Իգդիր, ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո): Ճանապարհին կարելի է տեսնել Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից: Ժամանում Կարս: Ճաշ Կարսում: Այցելություն Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, այնուհետև «Վարդանի» միջնադարյան կամուրջ, Եղիշե Չարենցի տուն, զբոսանք քաղաքի փողոցներով՝ զգալով հին հայկական Կարսի շունչը: Այստեղից վերադարձ Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան ժամանում Երևան:
Գինը ներառում է՝
- գիշերում հյուրանոցում Վանում
- տրանսֆեր
- երկանգամյա սնունդ
- պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր
- խումբն ուղեկցող պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություն:
Մեկնարկի օրեր 2018
ՄԱՅԻՍ 26-27-28
ՀՈՒՆԻՍ 22-23-24
ՀՈՒԼԻՍ 27-28-29
ՕԳՕՍՏՕՍ
ՍԵՊՏԵՄԲԵՐ 21-22-23