Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

  8 –օրյա տուր դեպի Սինգապուր (վիզա, հյուրանոց, տրանսֆեր օդանավակայանհյուրանոցօդանավակայան, թեթև էքսկուրսիոն ծրագիր, զբոսավարի ծառայություն)
  • որոշակի օրեր հյուրանոցի արժեքը կարող է փոքրինչ բարձրանալ

8 օր/7 գիշեր Սինգապուրում

 Գինը նշված է 2 անձի համար հյուրանոցի երկտեղանոց համարում

V Hotel Bencoolen 825.600 դրամ
V Lavender 854.500 դրամ

2-ից ավել մարդկանց քանակի դեպքում խնդրում ենք ուղարկել հարցում

Արժեքը ներառում է`

  • վիզա
  • Տրանսֆեր օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
  • Կեցություն հյուրանոցում ներառյալ նախաճաշը
  • Զբոսավար
  • Ճանաչողական էքսկուրսիա

Օր 1

Ժամանում Սինգապուր, դիմավորում և տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ

«Ծովափնյա քաղաք» – թարգմանաբար այսպես  է  հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում այժմյան Սինգապուր (սանսկրիտից թարգմանաբար «Առյուծների քաղաք») քաղաք-պետությունն է:
Սինգապուրը մի քաղաք է, որով անհնարին է չհրապուրվել:  Տարածքով ոչ այդքան մեծ այս պետությունում գրեթե ամեն ինչ կա` աննկարգրելի գեղեցկություն և մաքրություն, զվարճանքի ամենատարբեր միջոցներ Սենտոզա կղզում, հսկայական տարածությամբ Կենդանաբանական այգի, Թռչունների այգի, Գիշերային Սաֆարի … Սինգապուրն ավելի լավ ճանաչելու և քաղաքի ռիթմը զգալու համար առաջարկում ենք էքսկուրսիա անցկացնել քաղաքում, որի ընթացքում Դուք կճամփորդեք ժամանակի միջով` պատմական կարևոր նշանակության վայրերից դեպի ժամանակակից Սինգապուրի սիրտը` Marina Bay ծովախորշ:

Օր 2
10:00 Ճանաչողական էքսկուրսիա Սինգապուրով ռուսախոս գիդի հետ. տևողությունը՝ 3.5 ժամ

Էքսկուրսիան կմեկնարկի Սինգապուրի ամենահայտնի վայրերից մեկից՝ Raffles հյուրանոցից, որի հիմնադիրներն, ի դեպ, մեր հայրենակից Սարգիս եղբայրներն են: Այս հյուրանոցը հին անգլիական սովորույթների և գաղութային ոճի օրինակ է: Հենց այս հյուրանոցում են մնացել աշխարհի ամենահայտնի մարդիկ՝ Չարլի Չապլինը, Էլիզաբեթ Թեյլորը, Ջին Հերլոուն, Մայքլ Ջեքսոնը, Անգլիայի Ելիզավետա թագուհին, ինչպես նաև մեծագույն գրողներ Սոմորսետ Մոեմը և Ռեդյարդ Քիպլինգը և շատ շատեր:

Raffles հյուրանոցից ուղևորություն դեպի աշխարհի ամենամեծ շատրվանը՝ «Հարստության շատրվան»: Այս շատրվանը կառուցված է ֆեն-շույի (Feng shui) հիման վրա:

Այց «Padang» թաղամաս, որտեղ գտնվում են նախկին քաղաքապետարանի, խորհրդարանի, Բարձրագույն դատարանի շենքերը, ինչպես նաև Վիկտորիա թագուհու հնամենի թատրոնը:

Էքսկուրսիան կշարունակվի դեպի այն վայրը, որտեղ Սինգապուրյան գետը թափվում է Հարավ-Չինական ծով, իսկ անցյալը միաձուլվում է ներկայի հետ` հնագույն տնակ-խանութների կողքին գերժամանակակից երկնաքերեր: Դուք կիմանաք, թե ինչու է «Ծովափնյա քաղաքը» դարձել «Առյուծների քաղաք» և կտեսնեք Սինգապուրի խորհրդանիշ հանդիսացող առյուծի արձանը` Merlion – առյուծ ձկան մարմնով: Merlion պուրակի դիտահրապարակից հիանալի տեսարան է բացվում դեպի ծովախորշը` ճարտարապետական գլուխգործոցներով.  «Esplanade» թատրոն, «Marina Bay Sands» հյուրանոց` ամենահայտնի ժամանակակից հյուրանոցներից մեկը, գործարար կենտրոնի երկնաքերեր, Ասիայի ամենաբարձրահարկ հյուրանոցը` Swissotel the Stamford: Երեկոյան Սինգապուրը բոլորովին այլ տեսք ունի: Այն համալրվում է բազմագույն լույսերով,  շենքերի, կամուրջների և երկնաքերերի լուսային էֆեկտներով: Այցելություն Faber  լեռ, որտեղից կտեսնեք Սինգապուրը թռչնի թռիչքի բարձրությունից: Այստեղից բացվում է նաև Սինգապուրի ամենահայտնի Սենտոզա կղզու տեսարանը:

Օր 3
Նախաճաշ: Ազատ ժամանակ: 16:30 երեկոյան էքսկուրսիա դեպի Սենտոզի հրաշագեղ կղզի ռուսախոս գիդի ուղեկցությամբ. տևողությունը՝ 3.5 ժամ

Սինգապուրից մի քանի կիլոմետր հարավ գտնվող այս կղզի-զբոսայգի կարելի է հասնել ճոպանուղով, որի պատուհանից բացվում է զարմանահրաշ տեսարան դեպի քաղաք, նավահանգիստ և շրջակա կղզիներ:

Հասնելով կղզի՝ ուղևորություն դեպի «ստորգետնյա աշխարհ»՝ S.E.A. Aquarium, որը Հարավ-Արևելյան Ասիայի ծովային ամենամեծ ակվարիումն է: Այնտեղ կարելի է հասնել ստորգետնյա թափանցիկ թունելով, որը օվկիանոսի հատակին զբոսանքի տպավորություն է ստեղծում: Այս «զբոսայգում» կա ավելի քան 800 տեսակի ծովային բնակիչ՝ ձկների տարբեր տեսակներ, պիրանյաներ, շնաձկներ, հազվադեպ հանդիպող ծովային կովեր՝ դյուգոններ և այլն:

Այնուհետև Ձեզ են սպասում ոչ միայն երեխաների, այլ նաև մեծերի կողմից սիրված Luge և Skyride ատրակցիոնները: Էքսկուրսիան ավարտվում է Երաժշտական շատրվանների լազերայի շոուով: Այն սքանչելի է. շնորհիվ վերջին լազերային տեխնոլոգիաների զարգացման այն գրավում է հազարավոր տուրիստների:

Օր 4
Նախաճաշ: 10:00 Էքսկուրսիա դեպի Սինգապուրի կենդանաբանական այգի ռուսախոս գիդի ուղեկցությամբ. տևողությունը՝ 3.5 ժամ

Սինգապուրի կենդանաբանական այգու ընդհանուր մակերեսը կազմում է 28հա, որտեղ տեղավորվում են շուրջ 3600 կաթնասուններ, թռչուններ և սողուններ, որոնցից շատերը վերացող տեսակ են: Այն կառուցված է բաց կոնցեպցիայի սկզբունքով` կենդանու և մարդու միջև սահմանագծի բացակայությամբ: Դա ստեղծում է կենդանիների հետ ավելի մոտ շփման տպավորություն, հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել նրանց իրենց բնական միջավայրում: Դրա հետ մեկտեղ այցելուները մեծ հաճույք են ստանում` զբոսնելով խորհրդավոր այգում`փռված գեղատեսիլ լճի ափին: Հարկ է նաև նշել, որ Singapore Zoo-ն գլխավորում է Forbes-ի ցուցակը` որպես լավագույն կենդանաբանական այգի:

Էքսկուրսիայի ընթացքում դուք կլինեք Fragile forest (Փխրուն անտառ) կոչվող հետաքրքիր անկյունում, որտեղ ազատ շրջում են անտառային բնակիչները` Մադագասկարյան լեմուրներ, կենգուրուներ, վայրի թռչուններ և թիթեռներ: Դուք անգամ հնարավորություն կունենաք կերակրելու ընձուղտին և ռնգեղջյուրին:

Օր 5
Նախաճաշ: Ազատ ժամանակ: 18:30 երեկոյան էքսկուրսիա Սինգապուրով ռուսախոս գիդի ուղեկցությամբ. տևողությունը՝ 3.5 ժամ

Սինգապուրը առանձնահատուկ և կախարդական քաղաք է: Քաղաքի ճարտարապետությունը համադրում է մի քանի ուղղությունների տարրեր: Ժամանակակից երկնաքերերի կողքին կանգնած են հնակառույց տներ, եկեղեցիներ, մզկիթներ և տաճարներ: Երեկոյան, երբ վառվում են լույսերը, Սինգապուրը կարծես փոխակերպվում է: Դա, անշուշտ, տեսնել է պետք, մանավանդ, եթե Դուք առաջին անգամ եք Սինգապուրում:

Կրուիզ 19-րդ դարի նավակով: Նախկինում այդ նավակներով մարդիկ ապրանք էին տեղափոխում ափից ափ: Սինգապուրի գետը քաղաքի կյանքի կենտրոնն էր, որը հետագայում վերածվեց նավահանգստի: Այնուհետև Ձեզ է սպասում «Wonder Full» ֆանտաստիկ հուզիչ պիեսը, որը տեղի կունենա Մարինա ծովածոցի ափին: Դուք կտեսնեք ջրերի, լույսի և երաժշտության անկրկնելի խաղ՝ ստանալով անմոռանալի տպավորություններ:

Որպեսզի տեսնեք քաղաքն իր ողջ գեղեցկությամբ, պետք է բարձրանալ հնարավորինս վեր: Մենք Ձեզ հնարավորություն ենք ընձեռում մեր էքսկուրսիայի ընթացքում բարձրանալ երկնային զբոսայգի (Sky Park), որը գտնվում է Marina Bay Sands հյուրանոցում և նավի տեսք ունի: «Թռչող նավակից» բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաք: Էքսկուրսիան ավարտվում է Boat Quay նավամատույցում, որից հետո զբոսանք գիշերային ժամերին Սինգապուրի շրջանի ամենաաշխույժ և հայտնի վայրը՝ ակումբային փողոց Clarke Quay.

Օր 6
Նախաճաշ: 10:00 էքսկուրսիա «Ծովածոցի այգիներ; Խոլորձների (օրխիդեա) այգի» ռուսախոս գիդի ուղեկցությամբ. տևողությունը՝ 3.5 ժամ

Մերձարևադարձային կլիման հարստացրել է Սինգապուրի բուսական աշխարհի տեսականին: Սինգապուրում Դուք կարող եք տեսնել Խոլորձների այգին, որը գտնվում է բուսաբանական այգում և որի պատմությունը սկսվել է դեռևս ժամանակակից Սինգապուրը հայտնաբերած Թոմաս Ռաֆլզի ժամանակներից: Լինելով Սինգապուրում՝ Դուք պետք է անպայման այցելեք նաև «Ծովածոցի այգիները»՝ մի քանի միլիարդ արեցող այս անկրկնելի նախագիծը, որը ճանաչվել է որպես 2013թ. գլխավոր տեսարժան վայր: Բուսաբանական այգին կառուցված է Սինգապուրի խորհրդանիշ համարվող օրխիդեա ծաղիկի տեսքով և զարմացնում է իր այցելուներին բույսերի քանակով և տեսականիով. այստեղ կա ավելի քան 250 հազար հազվագյուտ նմուշ:

Առաջին բանը, որ աչքի է ընկնում բուսաբանական այգում, մետաղյա հսկայական կառուցներն են՝ ծառերի տեսքով: «Սուպեր ծառ» կոնստրուկցիան իր մեջ ընդգրկում է 150.000 տարատեսակ բույսեր, ընդ որում՝ նրանց միացնում է 128 մ երկարությամբ օդային կամուրջ, որի բարձրությունից կարելի է տեսնել ամբողջ այգին: Այս կառույցի յուրահատկութոյւնն այն է, որ այն ծառայում է քրպես անձրևային ջրի, արևային էներգիայի կուտակման աղբյուր: «Կենդանի մեխանիզմները» գործում են իսկական բույսերի նման. կեսօրին նրանք կուտակում են արևային էներգիան և անձրևային ջուրը, իսկ գիշերը ոռոգում են մյուս ծաղիկներին:

Հսկայական գմբեթի տակ գտնվող «Ծաղիկների տանը» մեղմ, չոր կլիմա է, որը հարմար է միջերկրածովյան և մերձարևադարձային այլ տարածաշրջանների բույսերի համար: Դուք կհայտնվեք հավերժ գարնանային աշխարհում: Ոճաբանների աշխատանքը և էքսպոզիցիաների գունային փոփոխությունները Ձեզ կապշեցնեն իրեն յուրահատկությամբ: Այժմ այն աշխարհի ամենամեծ ջերմոցն է:   Այնուհետև այցելություն սառեցված ջերմոց «Մշուշից անտառ». այստեղ Ձեր աչքերի առաջ կբացվի կախարդական մի աշխարհ, որը գտնվում է լեռների բարձունքում: Այստեղից Դուք կարող եք վայելել պանորաման՝ յուրահատուկ բույսերով շրջապատված և մառախուղով պարուրված:

Մենք համոզված ենք, որ երկնաքերների քաղաքում գտնվող այս զարմանահրաշ այգին Ձեզ վրա կթողնի վառ տպավորություն և նոր գիտելիքներ կհաղորդի բուսական աշխարհի մասին:

Օր 7
Նախաճաշ: Ազատ ժամանակ: 18:30 Երեկոյան էքսկուրսիա դեպի գիշերային կենդանաբանական այգի «Գիշերային Սաֆարի» ռուսախոս գիդի ուղեկցությամբ. տևողությունը՝ 3.5 ժամ

Գիշերային Սաֆարին աշխարհում առաջին կենդանաբանական այգին է, որտեղ Դուք կհայտնվեք գիշերային տրոպիկական ջունգլիում: Հատուկ լուսավորությունը` մշակված մասնագետների կողմից հատուկ այս այգու համար, հիշեցնում է լուսնի լույսը և թույլ է տալիս կենդանիներին զգալ իրենց բնական միջավայրում: Այստեղ բնակվում է 120 տեսակի շուրջ 1040 կենդանի:

Ի տարբերություն սովորական կենդանաբանական այգու` այստեղ հավաքված են միայն այն կենդանիները, որոնք գիշերը չեն քնում: Ընդհանուր առմամբ 40 հա տարածությամբ այս այգին բաժանված է մի քանի հատվածների, որոնցից յուրաքանչյուրը հիշեցնում է տարբեր շրջաններ` Հիմալայան նախալեռներ, Նեպալի գետափնյա հովիտներ, Հարավարևելյան Ասիայի ջունգլիներ…

Բոլոր այս վայրերը Դուք կարող եք տեսնել՝ հարմարավետ փոքր տրոլեյբուսներով անցնելով նրանց կողքով:

Ուշադրություն՝ սաֆարիի ժամանակ չի կարելի օգտագործել լուսարձակով տեսախցիկ

Օր 8
Նախաճաշ: Համարների հանձնում: Տեղափոխում օդանավակայան ռուսախոս գիդի ուղեկցությամբ: 

* Ազատ ժամանակ խորհուրդ է տրվում այցելել Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայկական եկեղեցին, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ) և պահպանվում է պետության կողմից:

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: -
Գին: 825600 AMD
Երկիր: Սինգապուր
Սեզոններ:
Տեւողություն 8/7
Ապառիկ 1
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին

Տուր-Վրաստանը արևելքից արևմուտք 6 օր

Վրաստան արևելքից արևմուտք 6 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել ամբողջ Վրաստանի մի ծայրից մյուսը՝ Մանրամասն
Ավելին

Տուր դեպի Վրաստան 4 օր

Վրաստան 4 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, Մանրամասն
Ավելին