Աթենքի անտիկ մշակույթը

Անցկացրեք շաբաթվա վերջը հնագույն Աթենք քաղաքում՝ վայելելով հելլենիստական մշակույթի գանձերը:  

Ամեն ուրբաթ և շաբաթ Ճանաչողական էքսկուրսիա Աթենքում

Օր 1

Ժամանում Աթենք: Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Ազատ ժամանակ: Խորհուրդ է տրվում մասնակցել «Գիշերային Աթենք» էքսկուրսիային (36.500 դրամ – € 70):

Օր 2

Ճանաչողական էքսկուրսիա աշխարհի հնագույն քաղաքներից մեկով՝ Աթենքով: Այստեղ Դուք կտեսնեք մայրաքաղաքի ամենահայտնի վայրերը՝ Խորհրդարանի շենքը, Նախագահական պալատը, Ազգային գվարդիայի զինվորներին ազգային հագուստներով, սպիտակ մարմարից կառուցված Օլիմպիական մարզադաշտը, Օլիմպիական Զևսի տաճարը, Աթենքի համալսարանի շենքի, Ակադեմիայի և Ազգային գրադարանների շենքերը:

Այցելություն Հունաստանի մարգարիտ հնագույն Ակրոպոլիս, որը հայտնի է Աթենաս Պալլասին նվիրված Պարթենոն տաճարով, Աթենասին, Պոսեյդոնին և Էրեխտեային նվիրված Էրեխտեոն տաճարով և Պրոպիլեներով (սյունազարդ նախամուտքի տեսակ հունական ճարտարապետության մեջ):

Օր 3

Ազատ օր:

Խորհուրդ է տրվում մասնակցել Սարոնիկ ծովածոցի 3՝ Էգինա, Պորոս և Հիդրա կղզիներով իրականացվող կրուիզին ճաշով և ժողովրդական ծրագրով (47.000 դրամ – € 90):

Օր 4

Ազատ օր: Խորհուրդ է տրվում մասնակցել «Սունիոն հրվանդան և Վուլիամգենի լիճ» էքսկուրսիային (26.000 դրամ – € 50):

Օր 5 Տեղափոխում օդանավակայան: Վերադարձ:

Ծրագրի արժեքը՝ 5 օր/4 գիշեր

3*/նախաճաշ 3*/նախաճաշ և ընթրիք 4*/նախաճաշ 4*/նախաճաշ և ընթրիք 5*/նախաճաշ 5*/նախաճաշ և ընթրիք
Մեկտեղանոց 111.000 139.000 189.500 230.000 293.000 384.000
Երկտեղանոց 75.500 103.500 121.000 161.500 161.500 252.500
Երեքտեղանոց 73.000 101.000 108.500 149.000 151.500 242.500
2-12տ. 1 երեխան 2 չափահասի հետ 53.000 73.000 75.500 106.000 96.000 187.000

Տուրի արժեքը ներառում է՝

  •  Կեցություն և սնունդ
  • Բոլոր տրանսֆերները և էքսկուրսիաները

Տուրի արժեքը չի ներառում՝

  • Ավիատոմս
  • Վիզայի գումար (35 եվրոյին համարժեք դրամ)
  • Թանգարանների և հնագիտական տարածքների մուտքի տոմսեր (չափահասներ՝ մոտ 21.500 դրամ – 41 եվրո, մինչև 18տ. երեխաներ՝ անվճար)
Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: -
Գին: 75500 AMD
Երկիր: Հունաստան
Սեզոններ:
Տեւողություն 5/4
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Սինգապուր…Բացահայտենք չբացահայտվածը

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Մանրամասն
Ավելին

Տուր-Վրաստանը արևելքից արևմուտք 6 օր

Վրաստան արևելքից արևմուտք 6 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել ամբողջ Վրաստանի մի ծայրից մյուսը՝ Մանրամասն
Ավելին

Տուր դեպի Վրաստան 4 օր

Վրաստան 4 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, Մանրամասն
Ավելին