Հայաստանի մայիսյան գեղեցկությունը 4 օրյա տուր

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՏՈՒՐ
30.04.2016-03.05.2016
4 օր / 5 գիշեր

ժամանում Երևան: Տեղավորում հյուրանոցում:

Օր 1  30.04.2016  Երևան

Նախաճաշ: Շրջայց Երևանում: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Շրջայց  Օպերայի  և Հյուսիային պողոտայի տարածքում: Ճաշ «Մեր թաղ» պանդոկում, լահմաջոյի համտես: Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և ազգային պատկերասրահ: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Գիշերում հյուրանոցում:

Օր 2  01.05.2016  Խոր Վիրապ/ Նորավանք/ Տաթև/ Քարահունջ / Արենի /Երևան

Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր:  Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքների շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն 301 թ.: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը:  Մեկնում  Նորավանքի միջնադարյան վանահամալիր, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Ճաշ Նորավանքում: Մեկնում Տաթև վանահամալիր: Այն հիմնադրվել է 4-րդ դարում և եղել  հոգևոր-մշակութային կենտրոն: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ 9-րդ դ. վերջին և 10-րդ դ. սկզբին: Բակի կենտրոնում կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Այց Քարահունջ. ենթադրվում է, որ այս վայրը հին աստղադիտարան է եղել, որի միջոցով հետևել են աստղերի շարժմանը և եղանակին: Այն նման է անգլիական Ստոունհենջին: Մեկնում Արենի գյուղ, այցելություն գինու գործարան, անուշահամ գինու տեսակների համտես: Վերադարձ Երևան: Գիշերում հյուրանոցում:

Օր 3  02.05.2016  Գեղարդ/ Գառնի/ Սևան/ ԴիլիջանՀաղարծին/ Երևան

Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր (4-րդ դարի սկիզբ)` կերտված միակուռ ժայռից: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին։ Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար` կառուցված 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Մեկնում  Սևան:  Ճաշ Սևանա թերակղզում: Ապա այցելություն Սևանավանք, որը  հիմնադրվել է 305 թ. Գրիգոր Ա Լուսավորիչի կողմից:  Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին երկու եկեղեցիները՝ Սբ.Առաքելոցը և Սբ. Աստվածածինը, վերանորոգվել են։  Մեկնում Հաղարծնի վանահամալիր՝ կառուցված 10-13-րդ դարերի ընթացքում: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում: Վերադարձ Երևան: Գիշերում հյուրանոցում:

 Օր 4  03.05.2016  Էջմիածին/ Զվարթնոց/ Ծիծեռնակաբերդ

Նախաճաշ: Մեկնում Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը: Կիրակի օր լինելու դեպքում մասնակցություն պատարագի, այնուհետև այց գանձերի թանգարան, որտեղ պահվում են բազմաթիվ մասունքներ: Դրանցից կարևոր նշանակություն ունեն երեքը` Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Ս. Նոյյան Տապանից մի բեկոր: Երևան վերադառնալիս այց  Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան (7-րդ դար):  «Զվարթնոց» նշանակում է երկնային  զինվորների (զվարթունների կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սբ. Գրիգորին տեսիլքի ժամանակ: Զվարթնոցը Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից եկեղեցիների հետ միասին 2000 թվականից հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության մաս: Վերադարձ Երևան: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան: Հուշահամալիրը կառուցվել է 1966-1967 թթ: Կառույցն իրենից ներկայացնում է 44 մետր բարձրությամբ սյուն և 12 քարե սալերից բաղկացած շրջագիծ, որի կենտրոնում վառվում է 1915 թվականին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կրակը: Այց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: 1995-ին հուշահամալիրի տարածքում բացված ստորգետնյա թանգարանում կարելի է տեղեկություններ գտնել 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների, այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Ազատ ժամանակ: Ընթրիք «Երևան պանդոկ»  ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Ճանապարհում օդանավակայան, մեկնում:

Գինը  մեկ անձի համար երկտեղանոց համարում

Հյուրանոցներ Գինը
Անի Պլազա 4* 475 $
Դայմոնդ Հաուզ 4* 430 $
Մինոթել Բարսամ Սուիտ 3* 420 $
Բասս Բուտիկ 3* 410 $
Արմենիան Ռոյալ Պալաս 3* 400 $

Գինը ներառում է՝

  • Կեցություն հյուրանոցներում
  • Տրանսպորտ ամբողջ ուղևորության ընթացքում
  • Տրանսֆեր օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
  • Ճաշերը տուրի ընթացքում
  • Մուտքի տոմսեր պատմամշակութային հուշարձաններ և թանգարաններ
  • Գիդի ծառայություն
  • Հրաժեշտի գալա  ընթրիք ազգային խոհանոցով, ավանդական երգ ու պարով 

 Գինը չի ներառում՝

  • Ավիատոմսը
  • Անձնական ծախսերը
  • Ընթրիքները

.

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 30.04.2016 - 03.05.2016
Գին: 195000 AMD
Երկիր: Հայաստան, Արցախ
Սեզոններ: Գարուն
Տեւողություն 4/5
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան (Կարս, Վան, Անի)

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան տուրը ներառում է միաժամանակ այց Արևմտյան Հայաստանի Մանրամասն
Ավելին

4-րդ բարդության

4-րդ բարդության արշավը ներառում է 15-օրյա քայլարշավային ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում, վերելք Բիբլիական Արարատ Մանրամասն
Ավելին

Տուր Հայաստան և Վրաստան 5 օր

Տուր Հայաստան և Վրաստան 5 օրյա համակցված ծրագիրը Ձեզ է ներկայացնում համակցված Հայաստան և Վրաստան Մանրամասն
Ավելին