Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Հայաստանի կարևորագույն պատմամշակութային  տեսարժան վայրեր, շրջել Երևանի ամենագեղեցիկ վայրերով, ինչպես նաև ճաշել և ընթրել լավագույն ռեստորաններում: Այս յուրօրինակ ծրագիրը Ձեզ կպարգևի աննկարագրելի դրական լիցքեր և կթողնի անմոռանալի տպավորություն:

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում (ծրագիր PDF)

Ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում

Օր 1-ին Երևան

Նախաճաշ: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Ճաշ «Լիբանան» ռեստորանում: Շրջայց  Օպերայի  և Հյուսիսային պողոտայի տարածքում: Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և պատկերասրահ: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Ընթրիք «Մեր գյուղ» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 2-րդ Խոր Վիրապ/Նորավանք/Քարահունջ/Խնձորեսկ/Գորիս

Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր: Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքների շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն 301 թ.: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Մեկնում Նորավանքի միջնադարյան վանահամալիր, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են քանդակագործ Մոմիկի խաչքարերը: Ճաշ Նորավանքում: Մեկնում Քարահունջ (Զորաց քարեր): Այցելություն Խնձորեսկի կամուրջ: Մեկնում Գորիս: Ընթրիք և գիշերում «Քրիստի» հյուրանոցում:

Օր 3-րդ Գորիս/Տաթև/Արենի/Երևան

Նախաճաշ: Շրջայց Գորիսում: Մեկնում Տաթևի վանահամալիր: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ճաշ «Տաթևատուն» ռեստորանում: Այցելություն Արենու գինու գործարան, գինու համտեսում: Վերադարձ Երևան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Թումանյանի խինկալի» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 4-րդ Գեղարդ/Գառնի/Սևան/Դիլիջան/Հաղարծին/Վանաձոր

Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր (4-րդ դարի սկիզբ)` կերտված միակուռ ժայռից: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին։ Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար` կառուցված 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Մեկնում Սևան: Ճաշ Սևանա թերակղզում: Ապա այցելություն Սևանավանք, որը  հիմնադրվել է 305 թ. Գրիգոր Ա Լուսավորիչի կողմից: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին երկու եկեղեցիները՝ Սբ.Առաքելոցը և Սբ. Աստվածածինը, վերանորոգվել են։ Մեկնում Դիլիջան և այցելություն Հաղարծնի վանահամալիր՝ կառուցված 10-13-րդ դարերի ընթացքում: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում: Ժամանում Վանաձոր: Ընթրիք և գիշերում «Թեժ լեռ» հյուրանոցում:

Օր 5-րդ Օձուն/Սանահին/Ալավերդի/Հաղպատ/Սուրբ Խաչ/Տառերի պուրակ/Բյուրական

Նախաճաշ: Վանաձորից մեկնում Օձուն: Այց տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը 6-րդ դարի կառույց է:  Մեկնում Սանահին: Վանական համալիրը (10-րդ դար) հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ճաշ Ալավերդիում: Այնուհետև այց Հաղպատի վանահամալիր: Հիմնադրվել է 10-րդ դարում: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Մեկնում «Սուրբ Խաչ» կոթող, որի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության նշանակալից իրադարձությունները: Կից գտնվում է նաև Տառերի պուրակը: Այն կառուցվել է 2005 թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին: Ժամանում «Ամբերդ» հյուրանոց: Ընթրիք հյուրանոցում: Ժամը 22:00 այցելություն Բյուրականի աստղադիտարան՝ աստղերի դիտում: Գիշերում «Ամբերդ» հյուրանոցում:

Օր 6-րդ Բյուրական/Ամբերդ/Սաղմոսավանք/Երևան

Նախաճաշ: Այցելություն Ամբերդ: Մեկնում Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի կիրճի եզրին և կառուցվել է 13-րդ դարում: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրանիտից: Վերադարձ Երևան: Ճաշ «Մեր թաղ» պանդոկում: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Ընթրիք «Երևան պանդոկ» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 7-րդ Էջմիածին/Սարդարապատ/Զվարթնոց/Ծիծեռնակաբերդ/Երևան

Նախաճաշ: Մեկնում Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը: Կիրակի օր լինելու դեպքում մասնակցություն պատարագի: Մեկնում  Սարդարապատի հուշահամալիր` նվիրված 1918 թ մայիսի 22-28 Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Ճաշ: Երևան վերադառնալիս այց Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան (7-րդ դար): Զվարթնոցը Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից եկեղեցիների հետ միասին 2000 թվականից հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ժամանում Երևան: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան: Այց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հրաժեշտի գալա ընթրիք «Փարվանա» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Մեկնում Զվարթնոց օդանավակայան:

 

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 01.03.2017 - 30.11.2017
Գին: 220000 AMD
Երկիր: Հայաստան
Սեզոններ:
Տեւողություն 7/8
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿO-ի աչքերով 6 օր

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքերով տուրը ընդգրկոււմ է վեցօրյա շրջագայություն Հայաստանի տեսարժան վայրերով: Այս տուրի ընթացքում Դուք Մանրամասն
Ավելին

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 9 օրվա ընթացքում Մանրամասն
Ավելին