Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Հայաստանի կարևորագույն պատմամշակութային  տեսարժան վայրեր, շրջել Երևանի ամենագեղեցիկ վայրերով, ինչպես նաև ճաշել և ընթրել լավագույն ռեստորաններում: Այս յուրօրինակ ծրագիրը Ձեզ կպարգևի աննկարագրելի դրական լիցքեր և կթողնի անմոռանալի տպավորություն:

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում (ծրագիր PDF)

Ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում

Օր 1-ին Երևան / Մատենադարան / Քաղաքային տուր / Ծիծեռնակաբերդ / Վերնիսաժ  

Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Ճաշ «Լիբանան» ռեստորանում: Մեկնում դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, որը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը: Այց Հայոց Ցեղասպանության թանգարան, որն իր դռներն է բացել 1995 թվականին: Շրջայց  Օպերայի, Հյուսիսային պողոտայի և Հանրապետության հրապարակի տարածքում: Այնուհետև այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Ընթրիք  «Մեր գյուղ»  ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 2-րդ  Խոր Վիրապ / Նորավանք / Քարահունջ / Խնձորեսկ / Գորիս

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Արարատի մարզ, Խոր Վիրապ վանահամալիր, որտեղ Գրիգոր Լուսավորիչը ավելի քան 13 տարի ազատազրկման մեջ է գտնվել Հայոց թագավոր՝ Տրդատ III-ի հրամանով: Լուսավորիչը Խոր Վիրապի խցից դուրս գալուց հետո քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն 301 թ.: Վանահամալիրի տարածքից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը:  Մեկնում Վայոց Ձորի մարզ, այցելելու Նորավանքի միջնադարյան վանահամալիր (13-րդ դար): 13-14-րդ դարերում այն Սյունիքի եպիսկոպոսների նստավայրն էր և, հետևաբար, Հայաստանի գլխավոր կրոնական և, հետագայում, մշակութային կենտրոնը: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են  քանդակագործ Մոմիկի խաչքարերը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում:  Ճաշ Նորավանքում: Մեկնում Սյունիքի մարզ, Զորաց քարեր (Քարահունջ), որը հնագույն մեգալիթային դիտակետ է: Այնուհետև այց Հին Խնձորեսկ, որը հայտնի է իր ճոճվող կամրջով և քարանձավային գյուղով: Մեկնում Գորիս: Ընթրիք և գիշերում «Քրիստի» հյուրանոցում:

Օր 3-րդ  Գորիս / Տաթև / Վարդենյաց լեռնանցք / Նորատուս / Սևան / Դիլիջան

Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Գորիսում:  Մեկնում Տաթևի վանահամալիր, որը հիմնադրվել է 4-րդ դարում, և ամենամեծ եկեղեցին կառուցվել է 906թ.-ին: Համալիրի բակում կառուցված ճոճվող սյունը՝ Գավազանը, միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի կառույցներից է:  Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ճաշ «Տաթևատուն» ռեստորանում: Մեկնում Վարդենյաց լեռնանցք և այց Օրբելյանների իջևանատուն: Մեկնում Գեղարքունիքի մարզ և այցելություն Նորատուսի հնագույն խաչքարեր: Սա Հայաստանում խաչքարերի ամենամեծ համալիրն է (մոտ 800 խաչքար): Ամենահին խաչքարը թվագրվում է 996 թվականին: Մեկնում Սևանի թերակղզի և այց Սևանավանք,  որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305թ.-ին։ Մեկնում Տավուշի մարզ, առողջարանային քաղաք Դիլիջան: Ընթրիք և գիշերում  Դիլիջանի հյուրանոցում:

Օր 4 –րդ Հաղարծին / Օձուն / Հաղպատ / Սանահին

Նախաճաշ հյուրանոցում: Այց Հաղարծին վանահամալիր (10-13-րդ դդ.), այնուհետև մեկնում Լոռու մարզ: Այց Օձունի եկեղեցի, որը 5-7-րդ դարերում կառուցված հայկական բազիլիկա է: 8-րդ դարում այն վերակառուցվել է Հովհաննես III Օձնեցու կողմից: Այնուհետև այց Հաղպատի վանական համալիր, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1996 թվականից: Այն հիմնադրվել է 10-րդ դարում: 11-րդ և 13-րդ դարերում հայտնի էին Հաղպատի դպրոցն ու պահեստը: Ճաշ Ալավերդիում: Այց Սանահինի վանահամալիր, որը հիմնադրվել է 10-րդ դարում, հայոց արքա Աշոտ III Ողորմածի կողմից: Վանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1996 թվականից: Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներից, 3 գավիթներից, գրքերի պահոցներից, զանգակատներից, ակադեմիայի շենքից, Սբ. Գրիգորի մատուռից: Ժամանակի առկայության դեպքում այց նաև Ախթալայի պարսպապատ վանահամալիր : Ընթրիք և գիշերում «Քեֆո» կամ «Թեժ լեռ» հյուրանոցներում:

Օր 5 –րդ  Սուրբ խաչ / Հայկական Այբուբենի հուշարձան / Սաղմոսավանք / Ամբերդ / Բյուրական

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Սուրբ Խաչ հուշարձան, որը բաղկացած է 1717 խոշոր և փոքր խաչերից `խորհրդանշելով քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակման տարիներ: Խաչի բարձրությունը (33 մետր) խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը: Մոտակայքում գտնվում է հայկական այբուբենին նվիրված հուշարձանը՝ կառուցված 2005 թվականին: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Մեկնում Սաղմոսավանք (13-րդ դար), որը տեղակայված է Սաղմոսավան գյուղում՝ Քասախ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Ժամանում և ճաշ «Ամբերդ» հյուրանոցում: Ազատ ժամանակ (շոգեբաղնիք, բիլիարդ, հեծանիվներ, լողավազաններ): Այցելություն Ամբերդ ամրոց, որը հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։  Ժամը 22:00-ին այցելություն Բյուրականի աստղադիտարան, որտեղ աստղադիտակներով հնարավորություն կունենաք դիտելու աստղերը և մոլորակները: Ընթրիք և գիշերում «Ամբերդ» հյուրանոցում:

Օր 6- րդ Էջմիածին / Սարդարապատ / Զվարթնոց / Երևան

 Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում դեպի Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք, որն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այց Սուրբ Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դ.): Եթե օրը կիրակի է, մասնակցություն պատարագին: Էջմիածին քաղաքը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մեկնում Սարդարապատի հուշահամալիր, որը նվիրված է մայիսի 22-28-ին տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտին: Ճաշ Սարդարապատում: Այցելություն Զվարթնոց (նշանակում է «երկնային հրեշտակներ») հնագիտական վայր (7-րդ դար): Տաճարը կառուցվել է 7-րդ դարի կեսերին Ներսես III կաթողիկոսի կողմից: Զվարթնոցի հնագիտական վայրը վաղ քրիստոնեական շրջանի հայ ճարտարապետության եզակի օրինակ է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վերադարձ Երևան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Մեր Թաղ» պանդոկում : Գիշերակաց  հյուրանոցում:

Օր 7-րդ Երևան / Գառնի / Գեղարդ / Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Կոտայքի մարզ և այցելություն Գառնու հեթանոսական տաճար` կառուցված 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից: 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը։ Տաճարը նվիրված է արևի աստված Միհրին, որը հելենիստական դարաշրջանից այժմ պահպանված միակ կառուցն է: Այց Գեղարդի վանական համալիր (4-րդ դ.), որը եզակի ճարտարապետական կառույց է՝ մասնակիորեն փորագրված հարակից ժայռերից: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Քարայրի ներսում կա սրբազան աղբյուր: Այնուհետև հայկական ավանդական գաթայի համտես: Վերադարձ Երևան: Ճաշ «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Ազատ ժամանակ: Գալա ընթրիք «Փարվանա» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Մեկնում Զվարթնոց օդանավակայան:

 

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 01.03.2018 - 30.11.2018
Գին:
Երկիր: Հայաստան
Սեզոններ:
Տեւողություն 7/8
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿO-ի աչքերով 6 օր

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքերով տուրը ընդգրկոււմ է վեցօրյա շրջագայություն Հայաստանի տեսարժան վայրերով: Այս տուրի ընթացքում Դուք Մանրամասն
Ավելին

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 9 օրվա ընթացքում Մանրամասն
Ավելին