Տուր Հայաստանում 4 օր

Տուր Հայաստանում 4 օր Ձեզ հնարավորություն կտա այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, տեսնել բոլոր կարևոր հուշարձանները, ինչպիսիք են Էջմիածնի Մայր տաճարը, Գառնու հեթանոսական տաճարը, Խոր Վիրապ եկեղեցին և այլն: Այս տուրը Ձեզ կպարգևի անմոռանալի պահեր:

Էկոնոմ Տուր Հայաստան 4 օր (ծրագիր PDF)

Ժամանում Երևան: Տեղավորում հյուրանոցում:

Օր 1 – Երևան

Նախաճաշ: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և  միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը:  Զբոսանք Կասկադում:   Շրջայց  Օպերայի  և Հյուսիսային պողոտայի տարածքում: Ճաշ “Մեր Թաղ” պանդոկում (լահմաջո): Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և Ազգային  Պատկերասրահ: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք:  Ազատ ժամանակ: Ընթրիք: Գիշերում հյուրանոցում: 
                                                    

 

Օր 2Գեղարդ/Գառնի/Սևան/Դիլիջան/Հաղարծին/Երևան

Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Մեկնում Սևան, ճաշ Սևանի թերակղզում: Այցելություն Սևանավանք: Մեկնում Դիլիջան, այց Հաղարծնի վանք: Վերադարձ Երևան, գիշերում հյուրանոցում :

Օր 3 – Խոր Վիրապ/Նորավանք/Տաթև/Արենի/Երևան

Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Մեկնում Նորավանքի միջնադարյան վանահամալիր: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում: Ճաշ Նորավանքում: Մեկնում Տաթևի միջնադարյան վանահամալիր: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Մեկնում Արենի գյուղ, այցելություն գինու գործարան, անուշահամ գինու տեսակների համտես: Վերադարձ Երևան: Գիշերում հյուրանոցում:

 

Օր 4 – Էջմիածին/Զվարթնոց/Ծիծեռնակաբերդ

Նախաճաշ: Մեկնում Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը:  Այց  Զվարթնոց պատմամշակութային արգելոց – թանգարան (7-րդ դար):  Ժամանում Երևան: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան: Ազատ ժամանակ: Ընթրիք  ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Տրանսֆեր օդանավակայան: Մեկնում

 

Անուն*
Հեռ..
Email*
Թեմա
Հաղորդագրության տեքստ*
Ամիս-ամսաթիվ: 01.03.2018 - 30.11.2018
Գին:
Երկիր: Հայաստան
Սեզոններ:
Տեւողություն 4/5
Պատվիրել

Յան Վոյաժը առաջարկում է

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում

Հայաստանի ողջ գեղեցկությունը 7 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 7 օրվա ընթացքում այցելել Մանրամասն
Ավելին

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿO-ի աչքերով 6 օր

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքերով տուրը ընդգրկոււմ է վեցօրյա շրջագայություն Հայաստանի տեսարժան վայրերով: Այս տուրի ընթացքում Դուք Մանրամասն
Ավելին

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում

Բացահայտեք ամբողջ Հայաստանը 9 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 9 օրվա ընթացքում Մանրամասն
Ավելին